8 տարի ժողովրդին ինչ ասես ասեցին,
էլ «աղքատությունը ձեր գլխներումա»,
էլ ոչխար պահեք,
էլ գյուղատնտեսությունով մի զբաղվեք, եկեք 300.000 դրամ աշխագավարձով աշխատեք,
էլ ես կասեմ թուրքը որտեղ պիտի գա նստի,
էլ դասալիք եք, էլ փախած եք,
էլ հավելյալ արժեք չեք ստեղծում,
էլ թոշակը ինչի՞ համար ավելացնենք, որ ինչի՞ վրա ծախսեք,
էլ ձեր տները աղքատ ու վատն են, դրա համար եք տաքացնելու համար շատ ծախսում,
էլ վատ պատուհաններ ունեք, ու մեղավոր եք որ վատն են,
էլ լավ ենք անում միլիարդներով պարգևավճար ենք տալիս կարմիր բերետներին, էլ միլիարդներով պարգևավճար ենք տալիս մեր մինիստրներին որ չգնան ուրիշ տեղ աշխատելու,
էլ մոշ աճեցնելու համար անգլերեն սովորեք,
էլ փնթի եք,
էլ աղքատը աղքատա պետությունը ինչ մեղք ունի,
էլ մեր սարքած ասֆալտի վրայով որ գնում եք աէրոպորտ խոպան գնալու` հարկ պիտի տաք..
ու սենց անթիվ անհամար մեղադրանքներ, դժգոհություններ, գանգատներ,
ժողովուրդը լավը չի,
ձին դանդաղա,
որտեղ հյուրանոց ու ռեստորան չկա` անիմաստ տեղ ա, անպետք,
եկեղեցին չուլանա,
Շուշին դժգույն դժբախտա,
Սև լիճը կես տարի ձյունա...
Էլ որ մեկն ասես
8 տարի,
2885 օր, երկու հազար ութ հարյուր ութսուն հիգ օր խաբեց, կեղծեց, դավաճանեց, հանձնեց, զոհաբերեց, կերավ, խմեց , ձեռք առավ, ղժժաց, ծղրտաց, հիստերիկացավ, անպատվեց, մատ թափ տվեց ու միայն ատելություն սերմանեց:
Այսօր էլ , 8 տարի , երկու ժամկետ վարչապետ աշխատած ժամկետանցը, փորը հաստացրած, իսկ թիմակիցների դեմքերը էկրանի մեջ արդեն չեն տեղավորվում, մի ծերունու ի պատասխան ցինիկացած ասում է հեսա ապրիլի 1-ից ամիսը մի կտոր միս կուտեք:
Ով է սա
Ով է այս թյուրիմածությունը
Ով է այս հղփացած գավառամիտը,
Դեղին մամուլի փողով հոդված գրող գրչակից վարչապետ դարձածը ով է
Չտեսավ պատից կախ, տեսավ ճակտից կախը` ով է
Ինչ կապ ունի սա մեր աշխատող, արարող, ստեղծարար, տաղանդավոր` հողագործ , շինարար, ուսուցիչ, գիտնական, բժիշկ, նկարիչ ու քանդակագործ, կոմպոզիտոր ու գրող ժողովրդի հետ:
Սրա՞ն եք արժանի, ժողովուրդ :
https://www.facebook.com/share/p/1Drkc1mdqa/?mibextid=wwXIfr