Пока нет отзывов. Будьте первым, кто поделится своим опытом!
Последние посты
ՀՀ կառավարություն/Government of Armenia
18 мая 2026 г., 20:21
📷 Photo
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Իռլանդիայի Հանրապետության վարչապետ Միհել Մարտինը Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովի արդյունքներով ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել ամփոփիչ հայտարարություններով։
Ավելին` https://www.primeminister.am/hy/press-release/item/2026/05/04/Nikol-Pashinyan-EPC-stamp/
944
0
0
ՀՀ կառավարություն/Government of Armenia
18 мая 2026 г., 20:21
📷 Photo
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում նախագահական նստավայրում հյուրընկալել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։
Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, որի շրջանակում հնչել են ԵՄ և ՀՀ օրհներգները, կայացել է զինվորական քայլերթ։
Հաջորդիվ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցն Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։
1,300
0
ՀՀ կառավարություն/Government of Armenia
18 мая 2026 г., 20:21
📷 Photo
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
1,060
0
ՀՀ կառավարություն/Government of Armenia
18 мая 2026 г., 20:21
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2026/05/09/Nikol-Pashinyan-message-May-9/ Մայիսի 9-ի առիթով
1,120
0
0
ՀՀ կառավարություն/Government of Armenia
18 мая 2026 г., 20:21
📷 Photo
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը նվիրված քննարկում միջազգային մի շարք գործընկերների մասնակցությամբ: Քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման արդյունքում Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար բացվող հնարավորությունները:
743
0
ՀՀ կառավարություն/Government of Armenia
18 мая 2026 г., 20:21
📷 Photo
🇫🇷🇦🇲 Պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:
Ֆրանսիայի Հանրապետության նախագահը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին: Պետական այցը կմեկնարկի մայիսի 5-ին։
#EPCYerevan2026 #EPCArmenia
908
ՀՀ կառավարություն/Government of Armenia
18 мая 2026 г., 20:21
📷 Photo
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը:
Հաջորդիվ կայացել է գագաթնաժողովին մասնակից պետությունների նախագահների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների տեսալուսանկարահանման արարողությունը:
707
0
ՀՀ կառավարություն/Government of Armenia
18 мая 2026 г., 20:21
📷 Photo
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ։
594
0
ՀՀ կառավարություն/Government of Armenia
18 мая 2026 г., 20:21
📷 Photo
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է գործընկերության շարունակական խորացումը՝ ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների և պաշտպանական ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային կայունությանն ուղղված ջանքերին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա։
817
ՀՀ կառավարություն/Government of Armenia
18 мая 2026 г., 20:21
📷 Photo
🇪🇺🇦🇲 Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանց դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
#EPCYerevan2026 #EPCArmenia
568
0
ՀՀ կառավարություն/Government of Armenia
3 мая 2026 г., 23:43
📷 Photo
🇷🇴🇦🇲Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
#EPCYerevan2026 #EPCArmenia
340
0
ՀՀ կառավարություն/Government of Armenia
3 мая 2026 г., 23:43
📷 Photo
🇬🇧🇦🇲 Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
#EPCYerevan2026 #EPCArmenia
348
0
ՀՀ կառավարություն/Government of Armenia
3 мая 2026 г., 23:43
📷 Photo
🇬🇪🇦🇲 Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
#EPCYerevan2026 #EPCArmenia
247
0
ՀՀ կառավարություն/Government of Armenia
3 мая 2026 г., 23:43
📷 Photo
🇵🇱🇦🇲 Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
#EPCYerevan2026 #EPCArmenia
344
0
ՀՀ կառավարություն/Government of Armenia
3 мая 2026 г., 23:43
📷 Photo
🇨🇿🇦🇲 Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
#EPCYerevan2026 #EPCArmenia
382
0
ՀՀ կառավարություն/Government of Armenia
3 мая 2026 г., 23:43
📷 Photo
🇲🇩🇦🇲 Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
#EPCYerevan2026 #EPCArmenia
333
0
ՀՀ կառավարություն/Government of Armenia
3 мая 2026 г., 23:43
📷 Photo
🇫🇮🇦🇲 Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ֆինլանդիայի Հանրապետության վարչապետ Պետտերի Օրպոն:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
#EPCYerevan2026 #EPCArmenia
374
0
ՀՀ կառավարություն/Government of Armenia
3 мая 2026 г., 23:43
📷 Photo
🇷🇸🇦🇲 Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Սերբիայի Հանրապետության վարչապետ Ջուրո Մացուտը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
#EPCYerevan2026 #EPCArmenia
381
0
ՀՀ կառավարություն/Government of Armenia
3 мая 2026 г., 23:43
📷 Photo
🇺🇦🇦🇲 Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
#EPCYerevan2026 #EPCArmenia
362
0
ՀՀ կառավարություն/Government of Armenia
3 мая 2026 г., 23:43
📷 Photo
🇳🇴🇦🇲 Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
#EPCYerevan2026 #EPCArmenia
314
0
ՀՀ կառավարություն/Government of Armenia
30 апр. 2026 г., 06:11
📷 Photo
Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
1,340
0
ՀՀ կառավարություն/Government of Armenia
30 апр. 2026 г., 06:11
📷 Photo
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։
Վարչապետը շնորհավորել է տիկին Կոյվուին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը մեր երկրում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ–ԵՄ հարաբերություններն ունեն զարգացման դինամիկ բնույթ և ընդգծել ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում ԵՄ հետևողական աջակցությունը։
Սատու Կոյվուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, անդրադարձել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը։ Նա վստահություն է հայտնել, որ ՀՀ Կառավարության գործընկերների հետ կշարունակվի սերտ համագործակցությունն ու ակտիվ երկխոսությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ապահովմանը վերաբերող հարցերի։
1,020
ՀՀ կառավարություն/Government of Armenia
30 апр. 2026 г., 06:11
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։
Այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
960
0
0
ՀՀ կառավարություն/Government of Armenia
30 апр. 2026 г., 06:11
📷 Photo
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:
Այսօր Կրեմլում տեղի է ունենալու վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
1,220
0
ՀՀ կառավարություն/Government of Armenia
30 апр. 2026 г., 06:11
📷 Photo
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակին վերաբերող հարցեր եւ պայմանավորվել առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձեւաչափով։
1,690
0
ՀՀ կառավարություն/Government of Armenia
30 апр. 2026 г., 06:11
📷 Photo
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ֆիսկալ ապակենտրոնացման հետ կապված հարցեր:
1,130
0
ՀՀ կառավարություն/Government of Armenia
30 апр. 2026 г., 06:11
📷 Photo
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին։
Վարչապետը կարևորել է ՀՀ Կառավարության և ԱՄՀ–ի միջև ձևավորված սերտ համագործակցությունն ու մեր երկրում համատեղ իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։ Այս առումով, Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ԱՄՀ–ի կողմից Հայաստանի համար հաստատված նոր ծրագրի շրջանակում տրամադրվելիք միջոցները կնպաստեն ՀՀ Կառավարության բարեփոխումների առաջմղմանը։
Ալեքսանդր Թիմանն ընդգծել է Հայաստանի հետ փոխգործակցության արդյունավետությունը և նշել, որ ԱՄՀ–ն պատրաստ է շարունակել գործակցությունը համատեղ օրակարգի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ։
Զրուցակիցները քննարկել են ընթացիկ համագործակցությանը և հետագա ծրագրերին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական դիմակայության ապահովմանը, զարգացման տեմպերին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների։
1,360
ՀՀ կառավարություն/Government of Armenia
30 апр. 2026 г., 06:11
📷 Photo
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովին, որը նվիրված էր Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդիրներին և դրանց լուծման քայլերին։
1,120
0
ՀՀ կառավարություն/Government of Armenia
30 апр. 2026 г., 06:11
📷 Photo
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Վարչապետ Փաշինյանը Հայաստանի ժողովրդի և անձամբ իր անունից ևս մեկ անգամ անկեղծ ցավակցություն է հայտնել Վրաստանի Կառավարությանը, Վրաց ուղղափառ եկեղեցուն և վրաց եղբայրական ժողովրդին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ։
Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի և զորակցության համար:
1,470
0
ՀՀ կառավարություն/Government of Armenia
30 апр. 2026 г., 06:11
📷 Photo
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակությանը։