TUMO Parents Corner ալիքը թումոցիների ծնողների և ընտանիքի անդամների համար է:
Այստեղ կծանոթանաք Թումոյի նորություններին, կմասնակցեք տարբեր քննարկումների և կստանաք ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները:
@tumocenter is a dedicated channel for parents and corner with regular updates in Política
Nenhuma avaliação ainda. Seja o primeiro a compartilhar sua experiência!
Últimos Posts
TUMO Parents Corner
12 de mai. de 2026, 20:39
📷 Photo
Ծնողներ ջան 🧡
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի օրը, Թումո կենտրոններում և տուփերում դասեր չեն լինելու 🙌🏻
3,330
212
0
TUMO Parents Corner
12 de mai. de 2026, 20:39
📷 Photo
Ծնողներ ջան ❤️
17-ամյա Բագրատն է՝ Սևան քաղաքից, ով վերջերս դարձավ Թումոյի շրջանավարտ։
Նա սիրում է գրաֆիկական դիզայնի ոլորտն ու Սևանա լիճը։ Հատկապես՝ Սևանի ափին գտնվող Դիտակետը, որն ունի տարբերվող, մոդեռնիստական դիզայն։
«Թումոյում ամենահիշվող դասընթացս վինիլային ալբոմի դիզայնի աշխատարանն էր, որի ընթացքում ստեղծել եմ Արիանա Գրանդեի Positions ալբոմի համար շապիկ», — հիշում է նա։
Բագրատը հաճախ հեծանվով շրջում է մոտակա գյուղերով ու ստեղծում է կոլաժներ իր տողավոր տետրում։ Նա ասում է, որ իր համար ամենակարևորը ստեղծագործելն է, համայնքում ակտիվ լինելը և հարազատ քաղաքն իր աշխատանքներով ներկայացնելը։
Մեր համայնքի աջակցության շնորհիվ Բագրատի նման պատանիները Թումոյում անվճար ստանում են հմտություններ և ինքնավստահություն՝ իրենց ապագան ձևավորելու համար։
3,900
TUMO Parents Corner
12 de mai. de 2026, 20:39
📷 Photo
Սիրելի ծնողներ 💚
Խաղերի, մոդելավորման ու ծրագրավորման բոլոր սիրահարներին, մայիսի 13-ին հրավիրում ենք Թումո Երևան՝ աշխարհահռչակ Unity Technologies-ի մասնագետներ Մելանյա և Հայկ Գեղամյանների բանախոսությանը։
Հայկն ու Մելանյան անցել են մասնագիտական տարբեր ուղիներ, որոնք բերել են նրանց Unity։
Հանդիպման ընթացքում նրանք կկիսվեն իրենց փորձով, կխոսեն խաղերի ստեղծման, կարիերայի աճի, մեծ թիմերում աշխատելու և հաջողության հասնելու ճանապարհների մասին։
Այս օրերին Հայկը Թումոյում վարում է երկշաբաթյա աշխատարան, և այս հանդիպումը կլինի նաև դրա ամփոփումը:
📅 Մայիսի 13
🕒 19:30
📍 Թումո Երևան
🌐 Լեզուն՝ հայերեն
Մուտքն ազատ է բոլորի համար նախնական գրանցմամբ։
Գրանցման հղումը - https://www.eventbrite.com/e/1989030435576
3,790
TUMO Parents Corner
12 de mai. de 2026, 20:39
📷 Photo
Ծնողներ ջան 💙
Մայիսի 1-ին և 4-ին բոլոր Թումո կենտրոններում և տուփերում դասեր չեն լինելու։
5,600
239
TUMO Parents Corner
12 de mai. de 2026, 20:39
📷 Photo
Ծնողներ ջան ✨
Կուզեի՞ք այսպիսի նամականիշներով բացիկ ստանալ 📮
Նկարիչ Նարեկ Բարսեղյանի աշխատարանին Երևանի թումոցիները ստեղծել են նամականիշներ քաղաքի հայտնի վայրերով։ Սկզբում նրանք ուսումնասիրել են հուշարձանների և կառույցների պատմությունները, հետո նկարել ու ձևավորել դրանք նամականիշի ձևաչափով։
Ավելի շատ աշխատանքներ կարող եք տեսնել մեր պորտֆոլիոյում՝ http://tumo.org/hy/project/postage-design-yerevan
5,590
127
TUMO Parents Corner
12 de mai. de 2026, 20:39
📷 Photo
Ծնողներ ջան ✨
Արտաշեսը Թումո Կողբի ուսանող է և «Կարպետ» բենդի հիմնադիրը։ Նա սիրում է գրաֆիտիներ անել և օգնել քաղաքի զբոսաշրջիկներին՝ իր անգլերենը զարգացնելու համար 😶
Արտաշեսը որոշել է սեփական բենդը ստեղծել Թումո Կողբի բացման օրը՝ ոգեշնչվելով Թումոյի «Կանգուն» ուսանողական բենդի ելույթից.
«Այդ պահից սկսած հարվածային գործիքներն ու կիթառը դարձան իմ առօրյան։ Հիմա արդեն ունեմ իմ սեփական բենդը։ Արդեն երեք համերգ ենք ունեցել տարբեր հարթակներում», — նշում է Արտաշեսը։
Բայց երաժշտությունն Արտաշեսին հետաքրքրող միակ ոլորտը չէ. նա զբաղվում է նաև գրաֆիկական դիզայնով ու լուսանկարությամբ։ Ինքն էլ ստեղծում է իր բենդի համերգների պաստառները։
«Չգիտեմ՝ ինչ մասնագիտություն կընտրեմ ապագայում, բայց վստահ եմ՝ արվեստն ու երաժշտությունը միշտ լինելու են իմ կյանքի կենտրոնում», – ասում է նա։
5,840
TUMO Parents Corner
12 de mai. de 2026, 20:39
🎥 Video
Սիրելի ծնողներ ✨
Պրիլուցկայայի և Իլյա Սիմանտովսկիի աշխատարանի ընթացքում թումոցիները լուսանկարել են տարբեր թանգարանների նմուշներ և AI-ի ու կոդավորման գործիքներով դրանց նոր կյանք են հաղորդել։
Ստացված աշխատանքները մեկ ամիս շարունակ կցուցադրվեն ՀայԱրտ կենտրոնի առջևում գտնվող էկրանին։
Իսկ մայիսի 7-ին սպասում ենք բոլորիդ ՀայԱրտում՝ ցուցադրության շնորհանդեսին։
▪️Որտեղ | ՀայԱրտ կենտրոն՝ Մաշտոցի պողոտա, 7ա
▪️ Երբ | մայիսի 7, 20:00
Մուտքն ազատ է։
5,300
59
TUMO Parents Corner
2 de abr. de 2026, 20:20
🎥 Video
Սիրելի ծնողներ ❤️
AI-ի հետ կապված ամենամեծ պարադոքսն այն է, որ AI-ը սովորեցնում է այն, ինչը քեզ պետք չէ սովորել ✌️
Բեկոր Փափազյանի հետ փոդքասթը՝ շուտով։
4,970
107
0
TUMO Parents Corner
2 de abr. de 2026, 20:20
🎥 Video
Ծնողներ ջան 🤍
Հայկական մանրանկարչության յուրօրինակ թռնչագրերն ու նախշերը վերածվել են անիմացիայի Շուշանիկ Եսայանի աշխատարանի ընթացքում։
Երևանի թումոցիներն ուսումնասիրել են մանրանկարչության հիմունքները, սովորել են նախշերից դուրս բերել ձևեր ու դետալներ և հետո այս ամենը փոխակերպել անիմացիայի մորֆինգի միջոցով։
Ավելի շատ արդյունքներ կարող եք տեսնել այս հղումով՝ http://tumo.org/hy/պորտֆոլիո
2,430
86
TUMO Parents Corner
2 de abr. de 2026, 20:20
🎥 Video
Սիրելի ծնողներ ❤️
Ճամփորդություն երևանյան հայտնի վայրերով շարժական գրաֆիկայի և AI-ի միջոցով 🏛️
Արա Գաբրիելյանի շարժական գրաֆիկայի աշխատարանի ընթացքում Երևանի թումոցիները շրջել են Երևանով և 360° տեսախցիկի օգնությամբ նկարահանել են քաղաքի հայտնի վայրերն ու հուշարձանները։ Հետո, օգտագործելով AI գործիքներ, ուսանողները հոլովակներին ավելացրել են վիզուալ էֆեկտներ (VFX) և ստացել այս վիդեոնախագծերը։
Դիտեք հոլովակները և ճամփորդեք Երևանի հայտնի վայրերով։
Ավելի շատ աշխատանքներ
տեսնելու համար այցելեք՝ https://tumo.org/project/modern-vfx-with-ai/
6,100
119
TUMO Parents Corner
2 de abr. de 2026, 20:20
📷 Photo
Սիրելի ծնողներ ❣
Ձյունոտ Գորիսից ու Արթիկից մինչև անտառաշատ Իջևան՝ թումոցիները շարունակում են իրենց ինքնուսուցման վարժանքները Թումո տուփերում՝ անկախ եղանակային պայմաններից։
Իսկ դասընթացների ու աշխատարանների համար ուսանողները Թումոյի տրամադրած անվճար տրանսպորտով մեկնում են մեր մոտակա կենտրոններ՝ Թումո Գյումրի, Դիլիջան ու Կապան։
Թերթեք այս մինի ֆոտոռեպորտաժը՝ տեսնելու համար մեր եռանդուն ուսանողներին ու նրանց գունավոր թումոյական առօրյան։
9,430
117
TUMO Parents Corner
2 de abr. de 2026, 20:20
📷 Photo
Ծնողներ ջան 🏀 ⚽️
Թումո սպորտ նախագծի հերթական մրցաշրջանն արդեն շատ մոտ է…
7,010
220
TUMO Parents Corner
2 de abr. de 2026, 20:20
📷 Photo
Ծնողներ ջան ❤️
Իսկ երբևէ մտածե՞լ եք, որ փայտե գդալները կամ շերեփները կարող են օգտագործվել պաստառներ ստեղծելու համար:
Աննա Բայդակի և Գալինա Կրուժիլինայի վարած գրաֆիկական դիզայնի աշխատարանի ընթացքում մասնակիցները սովորեցին առօրյա իրերը, լուսանկարներն ու նյութերը վերածել ինքնատիպ գրաֆիկական տարրերի և ստեղծեցին այս աշխատանքները Փայտարվեստի և Խաչատուր Աբովյանի թանգարանների համար։
Ավելի շատ աշխատանքներ տեսնելու համար այցելեք՝ http://tumo.org/hy/project/museum-posters