Nenhuma avaliação ainda. Seja o primeiro a compartilhar sua experiência!
Últimos Posts
Arwestanoc
14 de mai. de 2026, 17:07
📷 Photo
Ժողովուու՜րդ, երկու նոր իլլուստրացիա ունենք😊
Միանգամից անցնենք իլլուստրացիաներին💞
✅Ունենք շատ հետաքրքիր ոճ, որտեղ չարժի շտկումներ անել: Եթե օրինակ ուշադիր նայենք մեր մարդուկներին, բնականաբար կնկատենք, որ ձեռքերը կլորիկ են, դեմքերը ևս, սակայն դրանք միանշանակ մտնում են ոճի մեջ, այլ ոչ թե կարելի է թերություն դիտարկել👌
⛔️Միակ փոքրիկ ուղղումը, որ կարելի է անել, կցել ենք ներքևում: Սակայն դա չարժե կոպիտ սխալ համարել, երևում է, որ ավելի շատ անուշադրության սխալ է: Մի փոքր նրբացրել ենք վիզը և բարձրացրել ենք ուսը, որ համընկնի ձեռքի շարունակության հետ:
434
7
0
Arwestanoc
14 de mai. de 2026, 17:07
📷 Photo
Ահա և շտկումը💕
455
12
Arwestanoc
14 de mai. de 2026, 17:07
📷 Photo
Այս դեպքում էլ ունենք լրիվ հակառակ` գլխի առջևից դիրք: Համեմատություն կատարելով երևում է, որ այս տարբերակն ավելի լավ է ստացվում մեր հետևորդի մոտ☺️
Սակայն այստեղ ևս ունենք բացթողումներ
⛔️Եթե չկա հավելյալ լույս, որը մեզ կստիպի հավատալ, որ դեմքը ստացել է այսպիսի մուգ երանգ, ապա դեմքն այսպես մուգ չարժե անել: Եթե պլանավորել եք չնկարել հետնաֆոն, որն ըստ տրամաբանության պետք է լինի ավելի լուսավոր, որ դեմքն ունենա այսպիսի մուգ երանգ, ապա այդ լույսի ցանկալի է դեմքի տոնը նկարել ավելի իրական գույների մեջ: Այդ հետևից ընկնող գույնը կարելի էր ստանալ մազերին հաբելյալ լույս ավելացնելով😊
⛔️Ունենք աչքերի իրարից տարբերվող չափերի խնդիր:
⛔️Չունենք աչքերի և դեմքի այլ հատվածների խորությունը ցուցադրող ստվերներ: Այդ դեպքում արդեն մի փոքր տրամաբանական կլիներ դեմքի մուգ երանգը:
✅Չհաշված վերը նշված թերությունները, երևում է, որ ունեք մեծ պոտենցիալ ավելի լավը ստանալու համար, միայն թե ազատ ժամանակ աշխատեք որքան հնարավոր է շատ սկետչեր անել, դա հաստատ կօգնի❤️
324
Arwestanoc
14 de mai. de 2026, 17:07
Երևի թե այսքանը, եթե կարողացանք գոնե մեկին օգնել մեր խորհուրդներով, թեկուզ եթե նկար չէիք ուղարկել, շատ ուրախ կլինենք, որ բարձրաձայնեք😍✨
Գրկ բոլոր մեր տաղանդավոր հետևորդներին🫂🫰🏻
345
10
0
Arwestanoc
14 de mai. de 2026, 17:07
📷 Photo
Երկրորդ նկարը ինչպես նշեցինք, առավել պրոֆեսիոնալ է: Սակայն այստեղ խնդիրը գրեթե նույնն է:
⛔️Ունենք ձեռքի վերևի հատվածի ու մատների հատվածի դեֆորմացիա: Ուղղել ենք նկարի ձախ կողմը:
⛔️Ստվերները փորձեք անել առանց տարածելու, ինչպես ցուցադրված է սլաքով: Այսինքն աշխատում ենք չանել վզի ստվերի նման (սա ավելի շատ խորհրդի համար է, քան կարևոր պայման🤗)
Շնորհակալություն, որ կիսվել էիք իլլուստրացիայով, հուսով ենք ձեզ պետք կգան նոր գիտելիքները❤️
262
2
Arwestanoc
14 de mai. de 2026, 17:07
📷 Photo
Ահա և քննարկում ենք վերջին աշխատանքները😊
Ճիշտ է այս անգամ մի փոքր բարդ էր ուղղել այն ամենը, ինչ անհրաժեշտ էր, բայց երևի թե ստացվել է😄👌
Ունենք դիմանկար պրոֆիլից, որը համարվում է գլխի դժվար դիրքերից մեկը: Սա ոչ բոլորի մոտ է միանգամից ստացվում: Մեր նկարում ևս ունենք պրոֆիլ նկարելու խնդիր:
⛔️Առաջին հայացքից մեր կերպարը երևում է ճաղատ, քանի որ սխալ է նկարված մազերի արմատները: Այստեղից եզրակացություն, որ պետք է շատ աշխատել գլխի և մազերի կառուցվածքը հասկանալու համար: Անհրաժեշտ կլինի օրական գոնե երկու ժամ տրամադրել պրոֆիլ նկարելուն🤗
⛔️Շրթունքներ: Այստեղ պարզ երևում է, որ շրթունքի ուղղությունը արված է 2/3 չափով, այնինչ պետք էր անել լրիվ կողքից, 1/2 չափով, քանի որ գլուխը ամբողջությամբ երևում է կեսից: Սա ևս կշտկվի, եթե վարժեցնեք ձեր ձեռքը կիսադեմ նկարելուն:
✅Շատ կրեատիվ էր բառերով նկարի ազատ տարածությունները լցնելու միտքը
Ուղղված տարբերակները կգտնեք վերևում☺️❤️
274
Arwestanoc
14 de mai. de 2026, 17:07
📷 Photo
Բարի լույս բոլորին😍 այսօր քննարկելու ենք մեր վերջին երկու հետևորդների աշխատանքները:
Եվ այսպես👇
Ունենք իրարից բավական տարբեր իլլուստրացիաներ, նկարված միևնույն մարդու կողմից, որոնք երևի թե նկարվել են տարբեր ժամանակահատվածներում: Երկրորդը միանշանակ գերազանցում է առաջինին և´ պրոֆեսիոնալությամբ, և´տեխնիկայով:
Այժմ հաջորդաբար գտնենք թերություններն ու միասին ուղղենք դրանք😊
256
0
Arwestanoc
14 de mai. de 2026, 17:07
📷 Photo
Առաջին նկարը եթե համարենք որոշակի նկարչության ոճ, այնուամենայնիվ չենք կարող չնկատել հետևյալ կարևոր կետերը, որոնք հետագայում հաստատ օգնելու են իլլուստրացիայի հեղինակին բարելավել նկարչական գիտելիքները👌
⛔️Առաջին նկարում ունենք անատոմիական չափաբաժինների տեսանելի խախտումներ: Դրանց մեջ ներառվում է ձեռքերի կարճությունը, ոտքերի իրարից հեռավորությունը, դեմքի ասիմետրիկությունը, ձեռքերի դիրքը ազատ վիճակում, որին հաջորդում է մատների դեֆորմացիան: Եթե այս ամենը ներառենք մեկ կետում, ապա միանգամից կարող եք վերև բարձրանալ ու նայել ամբողջական ուղղված տարբերակը:
⛔️Այս ոճի շրջանակներում, եթե նախընտրում եք սևով ընդգծել ձեր իլլուստրացիան, ապա միանշանակ խորհուրդ կտանք ստվերներն անել գծային մեթոդով, առանց տարածելու, ինչպես արված է ուղղված նկարում:
Մանրամասն նայեք վիդեոն, և կտեսնեք բոլոր կարևոր շտկումները, որոնք կարող եք օգտագործել ձեր մյուս նկարներում: Անպայման ուսումնասիրեք ձեռք նկարելու ամենապարզ տեխնիկան: Սովորեք նաև մարդու անատոմիական չափաբաժինները: Ձեր գործը հեշտացնելու համար կցել ենք սկետչեր🤗❤️
243
Arwestanoc
14 de mai. de 2026, 17:07
📷 Photo
Այս դեպքում երևի թե շատ խոսելու բան չունենք😆
⛔️Միակ փոքրիկ շտկումը, որ կարելի է անել, այն է, որ պետք է մի փոքր մազերն առաջ բերել ճակատի կլորությունը նվազեցնելու համար, քանի որ profile նկարելու ժամանակ մազափունջը ճակատի վրա պետք է անել լրիվ այլ կառուցվածքով, կլորի փոխարեն (կարող եք այդ ձևը նայել կցված ռեալ նկարում):
Կարելի է մի փոքր էլ կարճացնել վիզը:
✅Շատ գեղեցիկ են նայվում սև ու սպիտակի և կարմիրի համադրությունները:
✅Չունենք չափաբաժինների աչք ծակող շեղումներ👌
233
4
Arwestanoc
14 de mai. de 2026, 17:07
📷 Photo
Այս դեպքում ևս, ինչոր սխալ գտնելն ավելորդ է: Ունենք ռեալ նկարներ, միքսված տարբերվող ու հետաքրքիր ոճով☺️✨
Իսկ դուք ի՞նչ եք կարծում🤔