Todavía no hay reseñas. ¡Sea el primero en compartir su experiencia!
Últimas publicaciones
Azatutyun
28 jul 2026, 04:04
Զելենսկի․Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը․ նա պատրաստվում է https://www.azatutyun.am/a/zelenski_poutiny-patrast-che-dadaretsnel-paterazmy/33813810.html
«Հետախուզական տվյալներ կան, որ նա [Պուտինը] պատրաստվում է մոբիլիզացիայի։ Նա ցանկանում է դա անել սեպտեմբերի 21-ին կայանալիք Պետդումայի ընտրություններից հետո», Sky News-ին տված հարցազրույցում նշել է Ուկրաինայի նախագահը։
3,780
12
0
Azatutyun
28 jul 2026, 04:04
📷 Photo
Կալանավորված Գագիկ Ծառուկյանի թիմակիցները բողոքի ակցիա են անցկացրել Իրանի դեսպանատան առջև՝ դիվանագիտական գերատեսչությանը կոչ անելով օգտագործել գործիքկազմը՝ «արդարության հասնելու» համար:
«Իրանի երկու խարդախ, խաբեբա քաղաքացիների պատճառով վտանգված են հայ-իրանական դարավոր հարաբերությունները», - հայտարարել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
🔗 https://www.azatutyun.am/a/tsaroukyani-timakitsnery-aktsia-antskatsrin-irani-despanatan-arjev-namak-handznetsin-despanin/33813878.html
3,750
25
Azatutyun
28 jul 2026, 04:04
Ռուս-ուկրաինական փոխադարձ հարվածներից զոհեր կան
Կիևը նախօրեին ռուսական ուժերի բալիստիկ հրթիռային հարձակման է ենթարկվել, հայտնել են տեղական իշխանությունները, այլ շրջաններ օրվա ընթացքում ռմբակոծությունների են ենթարկվել, որի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել:
Ռուսական կողմից էլ հայտնել են, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վեց մարդ է զոհվել:
Ավելին կարդալ՝ https://www.azatutyun.am/a/rous-oukrainakan-pokhadardz-harvatsnerits-zoher-kan/33813747.html
3,770
1
0
Azatutyun
28 jul 2026, 04:04
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծելու գործով մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը հուլիսի 23-ի գիշերը ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։
Գերատեսչության տեղեկացմամբ՝ մեկ անձ ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։
3,780
11
0
Azatutyun
28 jul 2026, 04:04
Զանգվածային հրաձգություն Սիեթլում
Միացյալ Նահանգների Սիեթլ քաղաքի կենտրոնում սննդի փառատոնի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, առնվազն երկու մարդ զոհվել է, հինգը՝ այդ թվում՝ երկու տարեկան երեխա, վիրավորվել են:
«Խնդրում ենք խուսափել այդ տարածքից», - զգուշացրել է Սիեթլի ոստիկանությունը՝ նկատի ունենալով Սիեթլի կենտրոնը, որտեղ անցկացվում էր սննդի փառատոն: «Ոստիկանությունը հետաքննում է հրաձգության դեպքը», - նշել են իրավապահները։
3,960
2
0
Azatutyun
28 jul 2026, 04:04
Թրամփը բանակցություններին ժամանակ է տալիս, Իրանը՝ դադարեցնում հարվածները
Իրանն ու ԱՄՆ-ն երկուշաբթի դադարեցրել են ռազմական գործողությունները՝ Պարսից ծոցի նավագնացությանը և նավթարդյունաբերությանը հնարավորություն տալով խուսափել հրթիռային հարվածներից: Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը https://www.azatutyun.am/a/trampy-hnaravoroutyoun-yndzeroum-irani-het-banaktsoutyounnerin-mak-oum-amn-despan/33813375.html, որ նախագահը «բանակցություններին որոշակի տարածք է տալիս»։
Թեհրանը հայտնել է, որ Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի դաշնակիցների դեմ պատասխան հարձակումները դադարեցրել է, իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը հայտարարել է, որ թեև ամերիկյան ուժերը շարունակում են մնալ «լիովին պատրաստ», Թրամփը բանակցություններին «մի փոքր տարածք» է տրամադրում։
Ավելի կարդալ՝ https://www.azatutyun.am/a/trampy-banaktsoutyounnerin-zhamanak-e-talis-irany-dadaretsnoum-harvatsnery/33813749.html
4,080
5
Azatutyun
28 jul 2026, 04:04
F-16 կործանիչը երրորդ ռուսական https://www.azatutyun.am/a/33813335.htmlReuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռումինիայի պաշտպանության նախարարությունը:
Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը հայտարարել է. «Անթույլատրելի է, որ Ռուսաստանը շարունակի խախտել Ռումինիայի օդային տարածքը, որը միաժամանակ ՆԱՏՕ-ի և Եվրամիության օդային տարածք է»։
4,870
18
0
Azatutyun
28 jul 2026, 04:04
F-16 կործանիչը երրորդ ռուսական անօդաչու թռչող սարքն է խոցել, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռումինիայի պաշտպանության նախարարությունը: Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը հայտարարել է. «Անթույլատրելի է, որ Ռուսաստանը շարունակի խախտել Ռումինիայի օդային տարածքը…
4,590
8
0
Azatutyun
28 jul 2026, 04:04
📷 Photo
Երևանն ու Թեհրանը https://www.azatutyun.am/a/33813288.html Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցեր, հայտնում է Հայաստանի տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությունը:
Իրանում գտնվող ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ու ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար տիկին Ֆարզանե Սադեղը հանդիպմանը նշել են, որ դրա իրականացումը կբարձրացնի երկու երկրների միջև տրանսպորտային թողունակությունը և կնպաստի տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը։
Նրանք պայմանավորվել են ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալների ավելացման ուղղությամբ։
4,450
17
Azatutyun
28 jul 2026, 04:04
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն https://www.azatutyun.am/a/tramp-netanyahou-handipoum-iravichak-iranoum/33813326.html, որ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը կքննարկեն «օրակարգում գտնվող բոլոր հարցերը, այդ թվում՝ Իրանում տիրող իրավիճակը»: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը:
Նեթանյահուն երկուշաբթի կմեկնի Վաշինգտոն և երեքշաբթի կհանդիպի Թրամփի հետ։ Նա նաև կմասնակցի մահացած ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմի հուղարկավորությանը, հայտնել է նրա գրասենյակը։
4,630
7
0
Azatutyun
13 may 2026, 02:24
Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրիյ Երմակը կասկածվում փողերի լվացման մեջ
Քրեական գործի համաձայն՝ բացահայտվել է կազմակերպված խումբ, որը, ըստ իրավապահների, առնչություն ունի 460 միլիոն գրիվնայի՝ մոտ 10,5 միլիոն դոլարի օրինականացմանը։ Գումարը, ըստ քննության, օգտագործվել է Կիևի մերձակայքում էլիտար շինության կառուցման համար։
Երմակը, մեկնաբանելով մեղադրանքները, հայտարարել է, որ որևէ առանձնատուն չունի։
3,570
4
0
Azatutyun
13 may 2026, 02:24
📷 Photo
Վրաստանը նոր պատրիարք ունի
Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ սինոդն այսօր Վրաստանի պատրիարք ընտրեց պատրիարքական գահի տեղապահ մետրոպոլիտ Շիոյին (Մուջիրի)։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ նորընտիր պատրիարքը 57 տարեկան է։
«Համաձայն չեմ ապահարզան ձևակերպման հետ». Փաշինյանն արձագանքում է Պուտինին
Մենք որդեգրել ենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն, ասաց վարչապետ Փաշինյանը՝ արձագանքելով Ռուսաստանի նախագահի հայտարարությունը, որ ճիշտ կլիներ՝ Հայաստանը շուտ կողմնորոշվեր ԵՄ-ԵԱՏՄ հարցում:
Ավելին՝ https://www.azatutyun.am/a/33754380.html
4,040
31
0
Azatutyun
13 may 2026, 02:24
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքեց Գյումրիում անցկացված համերգի շուրջ քննադատություններին՝ հայտարարելով, որ միջոցառումը https://www.azatutyun.am/a/33754431.html «Հյուսիս-հարավ» ճանապարհի պաշտոնական բացմանը։
«Եթե համարում եք, որ «Հյուսիս-հարավի» կառուցումը կուսակցական միջոցառում էր, կարող ենք դա համարել կուսակցական միջոցառում» , - ասաց վարչապետը:
4,060
43
0
Azatutyun
13 may 2026, 02:24
📷 Photo
Ծառուկյանը https://www.azatutyun.am/a/33754458.html Նիկոլ Փաշինյանի հետ հետընտրական համագործակցությունը
3,970
61
Azatutyun
13 may 2026, 02:24
Էրդողանը https://www.azatutyun.am/a/erdoghany-karevorel-e-em-i-het-hamagortsaktsoutyouny/33754467.html ԵՄ-ի հետ համագործակցությունը
Անկարան կրկին բարձրացրել է ԵՄ անդամակցության և Մաքսային միության վերականգնման հարցը։ Թուրքիայի նախագահը շեշտել է, թե տարածաշրջանային վերջին իրադարձությունները հստակ ընդգծում են Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունների աշխարհաքաղաքական նշանակությունը։
«Երբ որևէ մեկը գործողություն է անում, նրա վրա գրված չէ՝ 18 տարեկան է կամ առողջական խնդիրներ ունի». Փաշինյան
«Չեմ տեսել, թե ինչ է տեղի ունեցել։ Երբ պետական պահպանության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալի անվտանգությանը վտանգ է սպառնում, նա կարող է ուժ կիրառել։ Աստված չանի՝ ծայրահեղ իրավիճակներում նույնիսկ զենք կիրառել։ Պետական պահպանության աշխատողը հենց դրա համար է, որ անհրաժեշտության դեպքում ուժ գործադրի. նա ունի դրա համար նախատեսված լիազորությունները։ Եթե նա իր աշխատանքը չկատարի, նրա դեմ կարող է քրեական գործ հարուցվել, և ինքը կհայտնվի դատարանում՝ ծառայողական պարտականությունները չկատարելու համար։ Եվ երբ որևէ մեկը գործողություն է անում, նրա վրա գրված չէ՝ 18 տարեկան է, թե առողջական խնդիրներ ունի»
,- լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով Սուրբ Աննայի միջադեպին:
Համացանցում տարածված կադրերում երևում էին, թե ինչպես է կիրակի օրը վարչապետի ուղղությամբ ձեռք բարձրացնելուց հետո, 18-ամյա Դավիթ Մինասյանի ծնոտին բռունցքով հարվածում Փաշինյանի թիկնապահներից մեկը, ինչից հետո երիտասարդը վայր է ընկնում։
https://www.youtube.com/shorts/BaYgw_0cEQg
3,690
Azatutyun
3 abr 2026, 03:13
Ըստ Փաշինյանի՝ Պուտինը https://www.azatutyun.am/a/yst-pashinyani-poutiny-teghyak-cher-hh-sahmanadroutyan-manramasnerits/33723135.html ՀՀ Սահմանադրության մանրամասներից
«Ռուսաստանի նախագահը, առավել ևս հաշվի առնելով երկրի մասշաբները և այն օրակարգը, որի հետ առնչվում է, ուզենար էլ, չէր կարող մանրամասների մեջ մտնել: Կարծում եմ՝ այդ նյուանսի մասին իրեն տեղյակ չէին պահել, այդքան բան»:
3,630
20
0
Azatutyun
3 abr 2026, 03:13
Իրանում հերթական մահապատիժն է իրականացվել
Այսօր մահապատժի ենթարկված տղամարդը մեղավոր է ճանաչվել Թեհրանում սահմանափակված ռազմական տարածք ապօրինի մուտք գործելու, օբյեկտը վնասելու և հրկիզելու, ինչպես նաև զենք և զինամթերք ձեռք բերելու փորձի մեջ: Ըստ «Միզան»-ի՝ նա այս մեղադրանքները ընդունել է հարցաքննության ընթացքում։
3,510
17
0
Azatutyun
3 abr 2026, 03:13
📷 Photo
Նոր քայլեր՝ Թյուրքական պետությունների կազմակերպության հետագա զարգացման համար. Ալիև
«Մենք պետք է համատեղ ջանքերով ամրապնդենք մեր դիրքերը»,-ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։
3,380
29
Azatutyun
3 abr 2026, 03:13
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռուստաուղերձում ասել է, որ Նահանգները կշարունակի հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետության թիրախներին առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում: Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն «շատ արագ» կավարտի այդ աշխատանքը՝ հավելելով՝ ամերիկացի զինվորականները…
Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել Երևանի հետ տնտեսական հարաբերությունները, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Եթե մեզ ասում են, որ ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում չի համապատասխանում…
4,070
36
0
Azatutyun
3 abr 2026, 03:13
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել Է Ռուսաստանին՝ Զատկի զինադադարի վերաբերյալ իր առաջարկին օդային հարվածներով պատասխանելու համար:
Զելենսկին առավոտյան հայտնել է, որ ռուսական զորքերն արձակել են ավելի քան 700 անօդաչու թռչող սարք, որոնցից շատերը իրանական «Շահեդ»-ներ են եղել:
4,010
7
0
Azatutyun
3 abr 2026, 03:13
Շահրամանյանը «զառանցանք» https://www.azatutyun.am/a/shahramanyany-zarantsank-orakets-artsakhtsineri-pakhchelou-masin-pashinyani-pndoumy/33723052.html արցախցիների «փախչելու» մասին Փաշինյանի պնդումը
Ըստ Շահրամանյանի նման «սադրիչ» խոսույթների նպատակն է պառակտել և հասարակության մեջ անհանդուրժողականություն սերմանել: