No reviews yet. Be the first to share your experience!
Latest Posts
Իրանն այսօր
Mar 17, 2026, 09:16 PM
📷 Photo
⚡Պաշտոնական
Մոջթաբա Խամենեին ընտրվել է Իրանի նոր գերագույն առաջնորդ։
Նրա մասին գրել եմ ։
2,590
47
0
Իրանն այսօր
Mar 17, 2026, 09:16 PM
❗Փորձագետների խորհրդի անդամներից մեկը հայտնել է, որ, նոր գերագույն առաջնորդն ընտրվել է խորհրդի ձայների բացարձակ մեծամասնությամբ:
«Խամենեիի անունը կշարունակվի որպես Իրանի առաջնորդ»,-ասել է նա՝ հույս հայտնելով, որ շուտով պաշտոնյաները կհայտարարեն առաջնորդի ընտրության մասին։
📍Չնայած հուշումներին՝ սպասենք վերջնական հայտարարության։
1,740
22
0
Իրանն այսօր
Mar 17, 2026, 09:16 PM
🇮🇷🇦🇿 Հեռախոսազրույց են ունեցել Իրանի ու Ադրբեջանի նախագահները։
Մասուդ Փեզեշքիանը վերահաստատել է, որ Նախիջևանի «օդային հրետակոծության» միջադեպն Իրանի հետ որևէ առնչություն չունի՝ հավելելով, որ միջադեպը կուսումնասիրվի։
1,540
18
0
Իրանն այսօր
Mar 17, 2026, 09:16 PM
📌Ադրբեջանի մասով Լարիջանիի ամբողջական խոսքերը.
«Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ է հարվածել։ Իմաստ չունի, որ մենք այնտեղ [հարվածենք]։ Նրանց էլ ենք ասել, որ դա մենք չենք արել։ Կարծում եմ՝ Իսրայելն այստեղ դավադրություն է հյուսում, ցանկանում է որոշ երկրների և մեր միջև բախում առաջացնել։ Ադրբեջանի հետ ի՞նչ գործ ունենք։ Իհարկե, եթե հենց այդ երկրներից մեր դեմ դավադրություն լինի կամ թռիչք լինի, մենք կհակազդենք»։
📌Տարածաշրջանի երկրների առնչությամբ նա ընդգծել է.
«Եթե այս պատերազմում որևէ ռազմաբազա տրամադրվի ԱՄՆ-ին և այնտեղից Իրանի դեմ գործողություններ իրականացվեն, Իսլամական Հանրապետությունն իրավունք ունի պատասխանել, և դա օրինական ու անսակարկելի իրավունք է։ Տարածաշրջանի երկրները պետք է իմանան, որ չեն կարող միաժամանակ և՛ Իրանին համերաշխություն հայտնել, և՛ թույլ տալ, որ բազաներն Իրանի դեմ օգտագործվեն»։
2,680
42
Իրանն այսօր
Mar 17, 2026, 09:16 PM
🚨Այս օրերին սոցցանցերի հայկական տիրույթում ու մամուլում ապատեղեկատվական նյութերի պակաս չկա, ու այս տեմպերով վերջում «պարզվելու է» Ալի Խամենեին մայրական գծով հայ էր։
📍Այդ բոլորին անդրադառնալ ու հերքել ես չեմ կարող, բայց կանդրադառնամ ամենատարածված խնդրին։
📍Տարածվում են ինչ-որ հայտարարություններ, ու դրանք վերագրում են ԻՀՊԿ-ին։ Ինչու՞, որովհետև դրանք վերցվում են ԻՀՊԿ անունով գործող ալիքներից, այդ թվում՝ ռուսալեզու։
📍Այս ալիքների գրառումների մեծ մասը քարոզչական նյութեր են, այլ ոչ թե ԻՀՊԿ հայտարարություններ։ Անգամ, եթե այդ ալիքներն ԻՀՊԿ հետ ինչ-որ առնչություն ունեն, դա դեռ չի նշանակում, որ դրանցում հայտնված ամեն տառը ԻՀՊԿ պաշտոնական հայտարարություն է։
Հ.Գ Եթե նման նյութեր դուք էլ եք տեսնում, կխնդրեմ մեկնաբանություններում դնել։
1,780
29
Իրանն այսօր
Mar 17, 2026, 09:16 PM
❗Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանի.
«Մենք Ադրբեջանի հետ գործ չունենք, բայց եթե այդ երկրից Իրանի դեմ որևէ դավադրություն կազմակերպվի կամ թռիչք իրականացվի, մենք կհակազդենք»։
1,680
39
0
Իրանն այսօր
Mar 17, 2026, 09:16 PM
❗Լարիջանի. «Տարածաշրջանի երկու երկրներ պնդել են, թե կանխելու են իրենց տարածքից ԱՄՆ հարձակումը, թեև մենք դա քիչ հավանական ենք համարում։
Կսպասենք և կտեսնենք. եթե կանխեն դա, նրանց հետ գործ չենք ունենա»։
2,510
30
0
Իրանն այսօր
Mar 17, 2026, 09:16 PM
📍Լարիջանի. «Մենք Հորմուզի նեղուցը չենք փակել. նեղուցը բնական կերպով փակվել է, և ոչ ոք չի կարող անցնել»:
:)))
1,410
44
0
Իրանն այսօր
Mar 17, 2026, 09:16 PM
📌Փեզեշքիանի ուղերձից հետո հարևան երկրներին թիրախավորելու թեմային են անդրադարձել նաև դատական ու օրենսդիր իշխանությունների պահպանողական ղեկավարները, նույն թևի պատգամավորներ, կրկին «Խաթամ ալ-Անբիա» շտաբը։
📍Նրանք ևս ընդգծել են, որ Իրանն օրինական իրավունք ունի հարվածել տարածաշրջանում այն կետերին, որոնք Իրանի դեմ գործողությունների համար են օգտագործվում/կօգտագործվեն։
📍Այդ «արշավից» հետո Իրանի ԱԳՆ-ն ևս նույնաբովանդակ հայտարարություն է տարածել։
📍Ըստ էության, նախագահ Փեզեշքիանն էլ իր «սրբագրեց» առավոտյան խոսքերը, որի հետ համամիտ չէին պահպանողական ու ուժային գծի ներկայացուցիչները։
📍Փեզեշքիանը, լինելով բարեփոխական թևի ներկայացուցիչ, կարող է այս պատերազմում Իրանի (չ)անելիքների հարցում (ինչպես ցանկացած այլ հարցում) տարբերվող մոտեցում ունենալ, բայց վերջնական ասելիքն առայժմ ավելի կոշտ գծի ներկայացուցիչներին է, ինչպես որ շատ հաճախ մինչև պատերազմն էր։ ( Այս առումով իրավիճակը շատ բազմաշերտ էր, կարող էին լինել հարցեր, որոնց շուրջ գերագույն առաջնորդը Փեզեշքիանին աջակցություն կհայտներ ու դրանով կլռեցներ մյուսներին, հիմա այդ հնարավորությունն այլևս չկա)։
📍Փեզեշքիանի հայտարարությունը կարող էր ընկալվել և ընկալվել է որպես հետքայլ (առնվազն հայկական դաշտում հանդիպել եմ նման ընկալման) ու թուլության նշան Իրանի կողմից, ուստի մյուս ինստիտուտները ոչ միայն «ուղղեցին» այդ հայտարարությունը, այլ բոլոր ինստիտուտների դիրքորոշումները բերեցին ընդհանուր հայտարարի՝ ցույց տալով, որ իրենք ունեն միասնական մոտեցում։
📍Այս համատեքստում էր նաև խորհրդարանի նախագահի խոսքերը. «Քանի դեռ տարածաշրջանում կան ամերիկյան բազաներ, երկրները հանգստություն չեն տեսնի: Բոլոր պաշտոնյաներն ու ժողովուրդը միասնական են այս սկզբունքի շուրջ»:
📍Այստեղ հետաքրքիր կլինի տեսնել նաև Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մոտեցումը։ Նա պետք է առաջիկայում ելույթով հանդես գա։
Իրանն այսօր
Mar 17, 2026, 09:16 PM
❗«Խաթամ ալ-Անբիա» ՀՕՊ կենտրոնական շտաբի խոսնակ.
«ԻԻՀ զինված ուժերը, գործադրելով համակողմանի ջանքեր, չնայած տարածաշրջանում ամերիկյան և սիոնիստական ագրեսորների դեմ մղվող լայնածավալ մարտերին, փորձել են թույլ չտալ, որ որևէ վնաս հասցվի բարեկամ, հարևան և մուսուլման երկրների ազգային անվտանգությանն ու շահերին: Իրանի հարևան երկրին՝ Ադրբեջանի Հանրապետությանը, որպես մուսուլմանական երկրի, հայտարարում ենք՝ տարածաշրջանում անապահովության տարածումը կանխելու համար հեռացրե՛ք սիոնիստներին երկրից և վտանգի տակ մի՛ դրեք ձեր ժողովրդի ու իսլամական Իրանի անվտանգությունը»: