Նաև չենք ամփոփել Պաթֆիզ vs NEJM ընթերցողներ քվեարկությունը հիպերտենզիայով պացիենտի ընտրության առումով։ Պետք է ասել, որ պատկերը շատ նման էր․ մեր սիրելի ամսագրի ընթերցողներից 3561-ը մասնակցել էին քվեարկության, և 68%-ը կարծել են, որ այդ տարիքում (70+), նաև հաշվի առնելով օրթոստատիկ սինկոպեի (հավանաբար ☺️) դրվագները առավել նպատակահարմար է թիրախավորել 140 մմ ս․ս․։ Մեր ալիքի հետևորդներից միայն 317 հոգի է քվեարկել (քիչ է իհարկե)՝ մոտավորապես նույն համամասնությամբ՝ 71%-ը գտնում են՝ մեծ մարդ է, անոթներըը արդեն էլաստիկ չեն, 140 պահենք սիստոլիկը՝ լավ է։ Ես իրականում այն 1/3-ի կողմնակից եմ, որ մի փոքր ավել կփորձեի իջեցնել։ Բայց ի՞նչ անել հիպոտենզիայի վտանգի հետ։
Սկզբի համար կարդալ մեր սինկոպեի նյութը ( https://pathphys.livejournal.com/171558.htmlլ) և սիրելի ամսագրի մեկ այլ ուժեղ հոդված՝ https://www.nejm.org/doi/full/10.1056/NEJMra1509723։ Կարդալիս պետք է պատկերացնել, թե ինչքան միելինապատ է ընձուղտի լեզվաըմպանային նյարդը, որ այդ հրաշք կենդանին ջուր խմելուց հետո գլուխը վեր է բարձրացնում ու մոտը սինկոպե չի լինում։
4,170
9
Pathophysiology
May 20, 2026, 05:54 PM
📷 Photo
Ահա և ստոմ ֆակի նյութերը՝ մարսողության խանգարումները բերանի խոռոչում
https://pathphys.livejournal.com/172323.html
4,590
3
Pathophysiology
May 20, 2026, 05:54 PM
Նախորդ պոստում ավելացրեցի նաև պերիօդոնտի խանգարումների նյութը․
https://pathphys.livejournal.com/172323.html
Հերթը երիկամներինն է․
https://pathphys.livejournal.com/172185.html
մեր պատկերացումները սակայն հեռու են այն մտքից, որ սա լոկ մի հրաշք օրգան է, որը Շիրազի կարմիր գինին հետևողականորեն մեզի է վերածում։ Դրա համար էլ երիկամային վնասումները քննարկելուց հետո մոդուլը կեզրափակենք թթվահիմնային հաշվեկշռի խանգարումների քննարկմամբ։
4,040
14
Pathophysiology
May 20, 2026, 05:54 PM
[poll]
4,400
0
0
Pathophysiology
May 6, 2026, 03:52 AM
📷 Photo
Ինչպես միշտ երբեմն, NEJM-ը համապատասխանեցնում է իր հրապարակումները պաթֆիզի ծրագրին։ Այս անգամ https://www.nejm.org/doi/full/10.1056/NEJMclde2505268?query=TOC, որտեղ 75 ամյա նախկին ճարտարապետը ստանում է հակահիպերտենզիվ բուժում՝ ռամիպրիլ (ԱՓՖ պաշարիչ) և ամլոդիպին (կալցիումական անցուղիների պաշարիչ)։ Մի քիչ ավելորդ բաներ են պատմում իր անձնականի մասին ավելորդ նյարդայնացնող՝ հույս ունեմ, որ դա այնքան էլ կարևոր չէ։ Նրա վերջին ամիսների ճնշման չաափումների արդյունքով և զննման ժամանակ պարզվում է, որ սիստոլիկ ճնշումը 136 մմ ս․ս․ է։ Սակայն վերջերս սկսել է ավելի շուտ հոգնել երկու անգամ վայր է ընկել։ Մի շարք այլ մանրամասներ ևս կան ու թերևս շատ կարևոր են։ Հիմնական հարցը՝ ինչ թիրախային ճնշում ընտրել 140 թե 120։ Լավ կլինի, որ պատասխանեք նախապես, հետո կարդաք երկու տարբեր մասնագետների տեսակետներ, որից հետո վերջնական կողմնորոշվեք ու քվեարկեք։ Ես նաև այստեղ կտեղադրեմ քվեարկություն, հետո կհամեմատենք ՆԵՋՄ-ի ընթերցողների հետ։
4,220
Pathophysiology
May 6, 2026, 03:52 AM
Նախորդ պոստի մեջ տեղադրվել են նաև ստոմ ֆակի նյութերը։ Իսկ բուժֆակի ուսանողներին հիշեցնեմ, որ այսօր Մուդլի թեստի վերջնաժամկետն է։
Սիրելի՛ ընկերներ, տեղեկացնում/հիշեցնում եմ (կախված նրանից, թե բաժանորդագրված եք մեր https://t.me/Pathophysiologygroup), որ վաղը լինելու է այս կիսամյակի առաջին հանդիպումը։ Եթե գալու եք՝ խնդրում եմ այդ էջում մի էմոջի դրեք, որպեսզի լսարանի ընտրությունը ճիշտ կատարենք։ Եթե շատ մարդ չգա՝ կանենք ամբիոնի 1-ին լսարանում։
Ծրագրում՝ մեգաոբլաստային անեմիա և մի քեյս (ինքս էլ չգիտեմ ին քեյս է, որ հետաքրքիր լինի)։ Հաճույքով սպասում ենք
Սրտի ախտաֆիզիոլոգիայի նյութերի երկրորդ մասն եմ տեղադրել
https://pathphys.livejournal.com/171343.html
Ստոմ ֆակի նյութերը կտեղադրեմ առանձին
4,290
6
0
Pathophysiology
Apr 8, 2026, 10:52 AM
📷 Photo
Արդեն կարող եք բեռնել հերթկան նյութերը․
https://pathphys.livejournal.com/170635.html
5,550
14
Pathophysiology
Apr 8, 2026, 10:52 AM
📷 Photo
Ահա և նոր նյութերը՝ հեմոստազ՝ ԸԲՖ-ի համար, էրիթրոցիտներ՝ ստոմի համար։
https://pathphys.livejournal.com/170752.html
4,870
13
Pathophysiology
Apr 8, 2026, 10:52 AM
Նաև ուզում եմ խոստանալ, որ մի քանի գեղեցիկ ու մտածել տվող սխեմաներ ու նկարներ կտեղադրենք Moodle հարթակում, իսկ շաբաթվա վերջին նոր ձևաչափ ենք կիրառելու՝ Youtube Stream Այո-Ոչ խաղը պաթֆիզական խնդիրներ լուծելիս։ Լրացուցիչ կգրեմ
4,580
38
0
Pathophysiology
Apr 8, 2026, 10:52 AM
📷 Photo
Ստոմատոլոգների նութերը սպիտակ արյան ախտաֆիզիոլոգիայից։
https://pathphys.livejournal.com/170283.html