Пока нет отзывов. Будьте первым, кто поделится своим опытом!
Последние посты
Infocom
28 апр. 2026 г., 18:57
🇦🇲🇪🇺 Եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ 6 հայկական կուսակցություններն այսօր համատեղ նամակով դիմել են ԵՄ ղեկավարությանը, Երեւանում կայանալիք Եվրոպական Քաղաքական Համայնքի գագաթնաժողովի մասնակիցներին և իրենց քաղաքական ընտանիքների ղեկավարներին՝ կոչ անելով.
📌 «Հրապարակավ և միանշանակ պահանջել Հայաստանում բոլոր քաղբանտարկյալների և Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ազատ արձակումը։
📌 Հստակորեն խոսել Հայ Առաքելական եկեղեցու վրա ճնշումների և լրատվամիջոցների ազատության սահմանափակումների դեմ։
📌 Ապահովել հավասարակշռված ներգրավվածություն՝ հանդիպելով ընդդիմադիր ուժերի, անկախ քաղաքացիական հասարակության և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ»:
🔗 https://infocom.am/10032045/
1,310
27
0
Infocom
28 апр. 2026 г., 18:57
🌡 Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ի և 29-ի ցերեկն աստիճանաբար կնվազի ևս 2-3 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով։
☔️ Երևանում՝ ապրիլի 29-ի և 30-ի գիշերը և կեսօրից հետո, մայիսի 1-3-ը երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
🌨 Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ապրիլի 29-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։
1,190
3
0
Infocom
28 апр. 2026 г., 18:57
⛽️ Հայաստանում հեղուկ գազի դեֆիցի՞տ կա․ Էկոնոմիկայի նախարարությունը https://infocom.am/10032050/ հեղուկ գազի շուկայում ստեղծված իրավիճակին․
📣 «Լարսում կուտակումների և լոգիստիկ ժամանակավոր դժվարությունների պատճառով հեղուկ գազ տեղափոխող որոշ բեռնատարների մուտքը Հայաստան ուշացել է, ինչն ազդել է շուկայում մատակարարումների բնականոն ռիթմի վրա։ Խոսքն ամբողջական դեֆիցիտի մասին չէ, սակայն առանձին լցակայաններում հնարավոր են մատակարարման ժամանակավոր ընդհատումներ»։
📌 Նշվում է, որ պատասխանատու պետական մարմինները մշտական կապի մեջ են ներմուծող ընկերությունների և գործընկեր կառույցների հետ՝ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու և շուկայի բնականոն մատակարարումը վերականգնելու նպատակով։
💵 Հարցին, թե գների բարձրացման ռիսկ կա, նախարարությունը պատասխանել է, որ գների վրա կարող են ազդել ոչ միայն լոգիստիկ դժվարությունները, այլև տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված միջազգային շուկայի տատանումները․ «Պատկան մարմինները հետևում են իրավիճակին՝ բացառելու անհիմն գնաճն ու հնարավոր սպեկուլյատիվ դրսևորումները»։
1,280
9
Infocom
28 апр. 2026 г., 18:57
📷 Photo
Փաշինյանի և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի աշխատանքային քննարկմանը ներկայացվել են ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
1,670
53
Infocom
28 апр. 2026 г., 18:57
🇷🇺 ՌԴ «Ազնիվ նշան» մակնշման պետական համակարգը կասեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի իրացումն օնլայն և սովորական խանութներում: Նշվում է, որ շրջանառության մեջ եղել է 338 հազար շիշ, որոնք այժմ արգելափակված են մինչև ստուգումը:
📌 Ըստ լրատվամիջոցների՝ շրջանառությունը դադարեցնելու առիթը «Ռոսպոտրեբնադզորի» նամակն է, որում գերատեսչությունը նշել է «Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս չպատճառելու համար շտապ միջոցներ ձեռնարկելու» անհրաժեշտությունը: Արգելափակման պատճառ նշվում է «պարտադիր պահանջների խախտումը»։
🇦🇲 ՀՀ ՍԱՏՄ-ն հայտնում է՝ ՌԴ համապատասխան պատկան մարմիններից պաշտոնական որևէ տեղեկություն՝ գրություն, խնդրո առարկայի վերաբերյալ առայժմ չի ստացել: | http://1lurer.am/|
1,520
16
Infocom
28 апр. 2026 г., 18:57
Չեմ կարծում, թե մենք դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով:
1,460
47
0
Infocom
28 апр. 2026 г., 18:57
❌ Վարչապետի խոսնակը հերքում է սահմանազատման գործընթացում Ջիլիզա գյուղն Ադրբեջանին փոխանցելու մասին լուրերը:
🔸 «Մի շարք լրատվամիջոցներում տարածվել է «տեղեկատվություն», թե իբր սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Հայաստանը փոխանցելու է Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը։
🔸 ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որևէ հայտարարություն, միտք կամ «տեղեկատվություն» չի կարող համապատասխանել իրականությանը՝ ի բնե։
🔸 Հետևաբար, ինչպես նախորդիվ, այդպես էլ այս և հետայսու նման բովանդակություն ունեցող ցանկացած հրապարակում հերքել ենք, հերքում ենք և կհերքենք դրանց մտացածին լինելու պատճառով»,- գրել է Նազելի Բաղդասարյանը:
1,640
15
Infocom
28 апр. 2026 г., 18:57
📷 Photo
‼️ Փաշինյանի և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի աշխատանքային քննարկմանը ներկայացվել են ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
🔸 «Փաստաթղթի ձևավորման մեջ արտացոլված են հայկական ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու պետականության խորհրդանիշները։ Նախ արտացոլված են ՀՀ ուրվագծային քարտեզը, այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը:
🔸 Ապա՝ հայի ծագումնաբանությունը՝ Հայկ Նահապետի պատկերով և Գեղամա լեռներում և Ուխտասարում հայտնաբերված ժայռապատկերներով, Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությունը, Էրեբունի ամրոցի պատկերը, Արտաշեսյան ժամանակաշրջանի սահմանաքարերը:
🔸 Հաջորդ էջում ներկայացված է Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը, ապա՝ ՀՀ նախագահի նստավայրը, Կառավարության, ԱԺ, ՍԴ շենքերը, նաև Երևանի Կասկադը և Ալեքսանդր Թամանյանը»,- https://infocom.am/10032012/ են վարչապետի աշխատակազմից:
1,920
Infocom
28 апр. 2026 г., 18:57
Բյուրեղավանում արձանագրված համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ ներկայումս գտնվում են ստացիոնար բուժման մեջ
1,690
11
0
Infocom
28 апр. 2026 г., 18:57
Ձերբակալվել է Սամվել Կարապետյանի թիմակից Արթուր Ավանեսյանը:
2,050
49
0
Infocom
15 апр. 2026 г., 18:02
‼️ Հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու…
2,290
29
0
Infocom
15 апр. 2026 г., 18:02
‼️ Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց հսկող դատախազի որոշմամբ, հենց նոր Դավիթն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից։ 📌 Այս մասին գրել է նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։
2,160
17
0
Infocom
15 апр. 2026 г., 18:02
🎤 Voice
Օրվա կարեւորը՝ #միվոյսով
2,150
0
Infocom
15 апр. 2026 г., 18:02
🇦🇲🇧🇪 Ապրիլի 14-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։
📌 Զրուցակիցները մտքեր են փոխանակել վերջին շրջանում զարգացող անվտանգային ու պաշտպանական ոլորտում փոխգործակցության հեռանկարների շուրջ։
[ՀՀ ԱԳՆ]
2,090
12
0
Infocom
15 апр. 2026 г., 18:02
❗️ Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը
📌 «Ինֆոքոմը» ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ Ստեփանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով:
2,220
42
0
Infocom
15 апр. 2026 г., 18:02
🇫🇷 Հորմուզի նեղուցի անվտանգության միջազգային «պաշտպանական առաքելության» քննարկման համար տեսակոնֆերանսը տեղի կունենա ուրբաթ՝ ապրիլի 17-ին, հայտնել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակը։
🔸 Ֆրանսիայի նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի նախագահությամբ անցկացվելիք հանդիպումը կմիավորի այն երկրներին, որոնք պատրաստ են մասնակցել «Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը վերականգնելու առաքելությանը։ | http://factor.am/|
2,190
8
0
Infocom
15 апр. 2026 г., 18:02
🇺🇸🇮🇱🇱🇧 Վաշինգտոնում սկսվել են Իսրայել-Լիբանան ուղիղ բանակցությունները:
📌 Բանակցություններին մասնակցում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եխիել Լեյտերը և ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադեհ Մոավադը։
2,170
8
0
Infocom
15 апр. 2026 г., 18:02
‼️ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է, որ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը այլ անձի հետ ընտրողներին տրամադրել է գումար և խոստացել արտոնյալ ծառայություն։ 📌 Հարուցվել է քրեական վարույթ…
2,360
15
0
Infocom
15 апр. 2026 г., 18:02
❗️ Հիվանդանոցից բանտ տեղափոխված Դավիթ Մինասյանը կգտնվի բժիշկների հսկողության ներքո: 🗣 Այս մասին «Ազատությանը» հայտնել են Առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ ընդհանուր թերապևտիկ բաժանմունքում անհրաժեշտ բժշկական հսկողություն կիրականացվի:
2,300
46
0
Infocom
15 апр. 2026 г., 18:02
🎥 Video
⚖️ Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքի խախտման հիմքով։ 📌 Այս մասին հայտնեց Գոհար Մելոյանը՝ նշելով, որ իր գործընկերուհին 3 անչափահաս երեխաների մայր է, երեխաներից մեկը նորածին է՝ կրծքով կերակրվող: 🗣 «Ակնհայտ է, որ իրավական գործընթացի…