Կինոսերնե՜ր, այսուհետ Թումո կինոուրբաթների մասին բոլոր հայտարարություններն ու տեղեկությունները կտեղադրվեն այս ալիքում:
Dear movie lovers! From now on, you can find out about TUMO’s Film Fridays’ schedule and updates in this channel.
Join @tumoff for exclusive tumos and schedule content and discussions in 12
Пока нет отзывов. Будьте первым, кто поделится своим опытом!
Последние посты
TUMO Film Fridays
29 апр. 2026 г., 14:05
📷 Photo
603
7
0
TUMO Film Fridays
29 апр. 2026 г., 14:05
📷 Photo
«Էգոյանի գլխավոր հարցադրումն այս ֆիլմում սա է՝ ինչպես ապրել պատմության կամ անցյալի ուրվականների հետ», — կինոուրբաթի քննարկման ժամանակ նշեց Զավեն Բոյաջյանը։
Անցած ուրբաթ Թումո կենտրոններում դիտեցինք Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, ինչին հաջորդեց քննարկում «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային կինոյում» թեմայով։
Քննարկման խոսնակներն էին կինոգետ և գրական թարգմանիչ Զավեն Բոյաջյանը, ռեժիսոր և պրոդյուսեր Իննա Սահակյանը և ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։ Նրանք անդրադարձան պատմական փաստը էկրանավորելու խնդիրներին, ինչպես նաև ռեժիսորի անձնական փորձառության արտացոլման և լսարանի վրա ազդեցության հարցերին։
Քննարկումը վարեց Թումոյի կինոծրագրերի համադրող և կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը։
Շնորհակալ ենք բոլորին ներկա լինելու և ակտիվ քննարկման համար։
613
TUMO Film Fridays
29 апр. 2026 г., 14:05
📷 Photo
Այս ամսվա կինոուրբաթին՝ ապրիլի 17-ին, դիտելու ենք կանադահայ ռեժիսոր, Կաննի մրցանակակիր Ատոմ Էգոյանի «Արարատը»։
Ֆիլմը բարձրացնում է առանցքային մի հարց՝ արդյոք ցեղասպանության նման ողբերգական և բարդ իրադարձությունը հնարավո՞ր է ճշգրիտ ու ամբողջական կերպով ներկայացնել կինոէկրանին։
Կինոդիտմանը կհաջորդի քննարկում կինոգետ և գրական թարգմանիչ Զավեն Բոյաջյանի, ռեժիսոր և պրոդյուսեր Իննա Սահակյանի և ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի հետ «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային կինոյում» թեմայով։
Հանդիպումը կվարի Թումոյի կինոծրագրերի համադրող և կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը։
▪️Որտեղ և երբ՝ ապրիլի 17, 19:00 | Թումո Երևան, Գյումրի, Դիլիջան, Կողբ
▪️Ֆիլմի տևողություն՝ 115′
▪️Լեզու՝ անգլերեն, հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն՝ հայերեն ենթագրերով
▪️Տարիքային սահմանափակում՝ 16+
Մուտքն ազատ է բոլորի համար։
1,040
TUMO Film Fridays
29 апр. 2026 г., 14:05
🎥 Video
Ապրիլի 17-ին՝ ժամը 19:00-ին, հրավիրում ենք դիտելու Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը Երևանի, Գյումրի, Դիլիջանի և Կողբի մեր կենտրոններում։
Ֆիլմին հաջորդելու է քննարկում «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային կինոյում» թեմայով, որի խոսնակներն են կինոգետ և գրական թարգմանիչ Զավեն Բոյաջյանը, ռեժիսոր և պրոդյուսեր Իննա Սահակյանը և ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։ Քննարկումը վարելու է Թումոյի կինոծրագրերի համադրող և կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը։
▪️Ֆիլմի տևողություն՝ 115′
▪️Լեզու՝ անգլերեն, հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն՝ հայերեն ենթագրերով
▪️Տարիքային սահմանափակում՝ 16+
Մուտքն ազատ է բոլորի համար։
867
14
TUMO Film Fridays
29 апр. 2026 г., 14:05
🎥 Video
Նկարիչ Արշիլ Գորկին փոքր հասակում ցեղասպանության ականատես է դարձել։ Նրա պատմությունն առանցքային է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը դիտելու ենք վաղը՝ ժամը 19:00-ին, Թումոյի հերթական կինոուրբաթի շրջանակում։
Կինոդիտմանը հաջորդելու է քննարկում «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային կինոյում» թեմայով, որի խոսնակներն են կինոգետ և գրական թարգմանիչ Զավեն Բոյաջյանը, ռեժիսոր և պրոդյուսեր Իննա Սահակյանը և ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։ Քննարկումը վարելու է Թումոյի կինոծրագրերի համադրող և կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը։
▪️Ֆիլմի տևողություն՝ 115′
▪️Լեզու՝ անգլերեն, հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն՝ հայերեն ենթագրերով
▪️Տարիքային սահմանափակում՝ 16+
Մուտքն ազատ է բոլորի համար։
849
13
TUMO Film Fridays
29 апр. 2026 г., 14:05
📷 Photo
«Նամուսից» մինչև «Ավրորայի լուսաբացը»՝ կնոջ կերպարը հայկական կինոյի 100-ամյա պատմության ընթացքում բազմաթիվ փոխակերպումների է ենթարկվել 🎬
Նախորդ ուրբաթ Թումո կենտրոններում դիտեցինք Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» դրաման և քննարկեցինք «Կինը հայկական կինոյում» թեման ռեժիսոր Օվսաննա Շեկոյանի, դերասան և ռեժիսոր Արմինե Անդայի ու հետազոտող-լրագրող Ռուզաննա Բագրատունյանի հետ։ Քննարկումը վարեց Թումոյի կինոծրագրերի համադրող և կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը։
Շնորհակալ ենք բոլորին ներկա լինելու համար։
1,290
21
TUMO Film Fridays
16 апр. 2026 г., 11:36
🎥 Video
Կինոուրբաթի շրջանակում այսօր դիտելու ենք հայկական կինոյի նախորդ տասնամյակների ամենավառ հեղինակներից մեկի՝ Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» դրաման՝ հասունացման, ինքնության և ինքնաբացահայտման մասին։
Կինոդիտումից հետո Թումո Երևանում տեղի կունենա քննարկում ռեժիսոր Օվսաննա Շեկոյանի, դերասան և ռեժիսոր Արմինե Անդայի և հետազոտող-լրագրող Ռուզաննա Բագրատունյանի հետ «Կինը հայկական կինոյում» թեմայով։ Մարզային կենտրոնների կինոսերները հնարավորություն կունենան մասնակցել քննարկմանն առցանց։
▪️Որտեղ և երբ | Մարտի 27, Թումո Երևան, Գյումրի, Դիլիջան, Կողբ՝ 19:00
▪️Լեզու | հայերեն և ռուսերեն, անգլերեն ենթագրերով
▪️Տևողություն | 103′
▪️Տարիք | 16+
Մուտքն ազատ է բոլորի համար։
1,190
8
TUMO Film Fridays
16 апр. 2026 г., 11:36
📷 Photo
Թումոյում կինոդիտումներին այսուհետ կգումարենք նաև քննարկումներ՝ ոլորտի լավագույն մասնագետների հետ։
Շաբաթական դիտումների փոխարեն կհանդիպենք ամիսը մեկ։ Սպասեք մեր կինո+քննարկումներին՝ լավագույն, փառատոնային, հայկական և միջազգային ֆիլմերով՝ օրիգինալ լեզվով ու հայերեն ենթագրերով։
Հերթական միջոցառումը՝ մարտի 27-ին։ Save արեք, որ չմոռանաք։
1,620
39
TUMO Film Fridays
16 апр. 2026 г., 11:36
📷 Photo
Այս ամսվա կինոուրբաթին՝ մարտի 27-ին, դիտելու ենք Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» դրաման՝ Ալավերդիում ապրող 14-ամյա Եվրիդիկեի և նրա պատանեկան ապրումների մասին։
Կինոդիտմանը հաջորդելու է քննարկում ռեժիսոր Օվսաննա Շեկոյանի, դերասան և ռեժիսոր Արմինե Անդայի և հետազոտող-լրագրող Ռուզաննա Բագրատունյանի հետ «Կինը հայկական կինոյում» թեմայով, որի ընթացքում խոսելու ենք հայկական կինոյում կնոջ կերպարի մասին։
Հանդիպումը կվարի Թումոյի կինոծրագրերի համադրող և կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը։
▪️Որտեղ և երբ | Մարտի 27, Թումո Երևան, Գյումրի, Դիլիջան, Կողբ՝ 19:00
▪️Լեզու | հայերեն և ռուսերեն, անգլերեն ենթագրերով
▪️Տևողություն | 103′
▪️Տարիք | 16+
Մուտքն ազատ է բոլորի համար։
Միջոցառման հղումը՝ https://www.facebook.com/share/1HefHhh9S7/?mibextid=wwXIfr
1,570
TUMO Film Fridays
16 апр. 2026 г., 11:36
Ուշադրություն՝ բոլոր Թումո կենտրոններում, այդ թվում՝ Գյումրիում, Դիլիջանում և Կողբում կինոդիտումը կսկսվի 19:00-ին։
▪️Որտեղ և երբ | փետրվարի 27-ին, Թումո Երևան, Գյումրի, Դիլիջան, Կողբ՝ 19:00
▪️Լեզու | պարսկերեն՝ հայերեն ենթագրերով
▪️Տևողություն | 82′
▪️Տարիք | 12+
Մուտքն ազատ է բոլորի համար։
1,520
15
0
TUMO Film Fridays
16 апр. 2026 г., 11:36
🎥 Video
— Պարոն Փանահի՛, ես Ձեզ ճանաչում եմ։
Ի՞նչ կպատահի, եթե աշխարհահռչակ կինոռեժիսորը մեկ օրով դառնա տաքսու վարորդ։ Եկե՛ք այսօր՝ ժամը 19:00-ին, Թումո կենտրոններ Ջաֆար Փանահիի կինոմեքենայով շրջելու Թեհրանում և ծանոթանալու դրա հետաքրքիր բնակիչներին։
Ֆիլմին նաև կհաջորդի պանելային քննարկում, որին մեր մարզային կենտրոններից կկարողանան միանալ առցանց։
▪️Որտեղ և երբ | Թումո Երևան, Գյումրի, Դիլիջան, Կողբ՝ 19:00
▪️Լեզու | պարսկերեն՝ հայերեն ենթագրերով
▪️Տևողություն | 82′
▪️Տարիք | 12+
Մուտքն ազատ է բոլորի համար։
1,640
13
TUMO Film Fridays
16 апр. 2026 г., 11:36
📷 Photo
Իրանական ֆիլմերի ամիսը Թումոյում ամփոփում ենք Լոկառնոյի, Վենետիկի և Կաննի փառատոնների մրցանակակիր, Ջաֆար Փանահիի «Տաքսի» ֆիլմով։
Վավերագրական-գեղարվեստական այս ֆիլմում ռեժիսոր Փանահին մեկ օրով դարձել է տաքսու վարորդ և անվճար տեղափոխում է ուղևորներին՝ մարդու իրավունքների մասնագետի, վիրավոր տղամարդու և նրա կնոջը ու նույնիսկ սեփական զարմուհուն։
Ֆիլմի դիտմանը կհաջորդի պանելային քննարկում արդի իրանական կինոյի մասին, որին կմասնակցեն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, թատրոնի և կինոյի ռեժիսոր, բեմադրիչ Սերժ Մելիք-Հովսեփյանը, Թումո ակադեմիայի նկարչության փորձագետ-դասընթացավար, արվեստագետ Սոնա Աբգարյանը։ Քննարկումը կվարի Թումոյի կինոծրագրերի համադրող, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը։
Մարզային կենտրոնների կինոսերները հնարավորություն կունենան քննարկմանը միանալ առցանց։
1,340
TUMO Film Fridays
13 апр. 2026 г., 02:25
🎥 Video
— Նման բան չկա։ Նա շատ լավ, պարկեշտ մարդ է։
Չնայած Նադերի պարկեշտությանը, նրա կինը՝ Սիմինը, ցանկանում է ամուսնալուծվել։ Իսկ թե որն է իրական պատճառը, կիմանաք այսօր՝ դիտելով Ասղար Ֆարհադիի «Նադեր և Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմը։
▪️Որտեղ և երբ | Թումո Երևան՝ 19:00, Գյումրի, Դիլիջան, Կողբ՝ 17:00
▪️Լեզու | պարսկերեն՝ հայերեն ենթագրերով
▪️Տևողություն | 123′
▪️Տարիք | 13+