Nenhuma avaliação ainda. Seja o primeiro a compartilhar sua experiência!
Últimos Posts
Yerevan Live!
13 de mai. de 2026, 04:19
🎥 Video
🔵Ընտրեք այն ուժին, որն անկախության կողմնակից է, այլ ոչ կոնֆետի թուղթ տվողներին ու կենացներ ասողներին. Արամ Մանուկյան
271
2
0
Yerevan Live!
13 de mai. de 2026, 04:19
🎥 Video
🔵Դիպուկահարները Շենգավիթի շենքերի տանիքներից ապահովում են Փաշինյանի անվտանգությունը
486
2
0
Yerevan Live!
13 de mai. de 2026, 04:19
🔵Ինչ ունեցվածք ունի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել առաջադրված քաղաքական ուժերի առաջնորդների կենսագրություններն ու գույքային հայտարարագրերը։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է Նիկոլ Փաշինյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարն է։ Նշենք, որ կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո։
Ինչ ունեցվածք ունի Նիկոլ Փաշինյանը
Ըստ 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ Նիկոլ Փաշինյանը, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի մայիսի 8-ից, անշարժ գույք չունի։ Սակայն հայտարարագրում նշված է, որ նա 90 և ավելի օր փաստացի տիրապետել է Երևանի տարածքում գտնվող անհատական բնակելի տան։
Փաշինյանի հայտարարագրում առկա է նաև «Իջևանատուն» ՓԲԸ-ին տրված 49 միլիոն 350 հազար դրամ փոխառություն։ Նա ունեցել է 726 հազար 900 դրամ բանկային ավանդ, իսկ բանկային հաշիվների մնացորդը կազմել է շուրջ 477 հազար դրամ։ Կանխիկ միջոցները կազմել են 700 հազար դրամ և 500 դոլար։
Հայտարարագրի համաձայն՝ 2024 թվականի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ընդհանուր եկամուտները կազմել են 80 միլիոն 235 հազար դրամից ավելի։ Այդ գումարից շուրջ 17 միլիոն դրամը եղել է աշխատանքի վարձատրություն։ Նա նաև հայտարարագրել է 6 միլիոն դրամ նվիրատվություն՝ ստացած կնոջից՝ Աննա Հակոբյանից։
Հայտարարագրում նշված են նաև տարբեր բանկերից ստացված վարկեր։ Տարվա վերջի դրությամբ վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է ավելի քան 48 միլիոն դրամ, որից 44 միլիոն 415 հազար դրամը բնակարանի ձեռքբերման նպատակով ստացված պարտավորություն է։
Վարչապետը հայտարարագրել է նաև հանգստի նպատակով իրականացված ճանապարհածախս և կեցության ծախսեր՝ ավելի քան 5 միլիոն դրամի չափով։
Փաշինյանը նաև հայտարարագրել է իր մասնակցությունը «Մեր Տպարանը» ընկերությունում, որտեղ ունի 50 տոկոս բաժնեմաս։ Այդ մասնակցությունը ձեռք է բերվել դեռևս 2009 թվականին։ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է։
Համեմատության համար՝ 2021 թվականի հայտարարագրում Փաշինյանի բանկային ավանդները կազմել էին շուրջ 3 միլիոն դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել էին 27 հազար 701 դրամ և 3.84 դոլար, իսկ կանխիկ միջոցները՝ 790 հազար դրամ և 1800 դոլար, իսկ ընդհանուր եկամուտները՝ շուրջ 13,6 միլիոն դրամ։ Այդ ժամանակ վարկային պարտավորությունները կազմել էին մոտ 1,2 միլիոն դրամ։
🔵Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է:
266
0
0
Yerevan Live!
13 de mai. de 2026, 04:19
📷 Photo
🔵Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ Դոնի Ռոստովի իշխանությունները հայկական սեմինարիայի պատմական շենքը, որպես պատմամշակութային ժառանգության օբյեկտ, փոխանցել են Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմին: Այս գործընթացում անգնահատելի ավանդ է ներդրել ազգային բարերար Սամվել Կարապետյանը, ով մշտապես մեծ կարևորություն է տվել Հայ եկեղեցու կրթական առաքելությանը ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Շենքի հետագա գործունեությունն ու շահագործումը կազմակերպելու, ինչպես նաև վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն այցելել է Դոնի Ռոստով, որտեղ անցկացրել է մի շարք հանդիպումներ: Շրջայցի ընթացքում պարզվել է, որ քառահարկ շինությունը պահպանել է գեղեցիկ ճարտարապետական տեսքը, սակայն երկար տարիներ չօգտագործվելու պատճառով հայտնվել է անմխիթար վիճակում: Թեմը հանձն է առել վերականգնել շենքը և վերակենդանացնել կրթական կենտրոնի պատմական առաքելությունը:
396
Yerevan Live!
13 de mai. de 2026, 04:19
🔵Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել։
Կապանում կայացած ամփոփիչ հանրահավաքի համար գործի էին դրվել մարզային ողջ իշխանությունը, վարչական ռեսուրսը, համայնքապետերը, վարչական ղեկավարները տիտանական աշխատանք էին կատարել՝ պարտադրել բոլոր պետական հիմնարկների աշխատողներին՝ ներկայանալ հանրահավաքին:
Նաեւ կազմակերպել էին մարդկանց փոխադրումը բոլոր համայնքներից եւ ակնկալում էին, որ գոնե մի 10 հազար մարդ ներկա կգտնվի, սակայն, Դանիել Իոաննիսյանի հաշվարկով անգամ, ընդամենը 2 հազար180 մարդ էր հավաքվել Կապանի հրապարակում՝ այն դեպքում, երբ միայն Կապանի բնակչությունը մոտ 46 հազար է։ Փոխարենը, նույն Իոաննիսյանի հաշվարկներով, «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավի մեկնարկին` Մայր Հայաստան հուշարձանի մոտ, 5 հազար 650 մարդ էր ներկա գտնվել:
Ընդ որում, պարզ է, որ իշխանությունների թիվն ուռճացված է, ընդդիմությանը` նվազեցված, եւ մարդկանց բերելու իշխանության ռեսուրսը քանիցս գերազանցում է ընդդիմության ռեսուրսին:
243
0
Yerevan Live!
13 de mai. de 2026, 04:19
📷 Photo
🔵 «Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում (նաև ԵԱՏՄ-ում) արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ, որը ձեռք բերելու համար կարող եք դիմել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
326
2
Yerevan Live!
13 de mai. de 2026, 04:19
🔵100-ից ավել մանուկների վիրահատություն է կազմակերպվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում և Սփյուռքում բարեգործական ակտիվ գործունեություն ծավալող հայ գործարարների մասին պատմող շարքի շրջանակներում ներկայացնում ենք գործարար Կարեն Մարգարյանի գործունեության մասին, ով, առանց քաղաքական նպատակների, օգնում է մարդկանց։
Այս անգամ մեզ դիմած քաղաքացիների, ուսանողների և ծնողների բազմաթիվ արձագանքները վերաբերում են գործարար Կարեն Մարգարյանի բարեգործական գործունեությանը։ Ըստ ստացված դիմումների՝ վերջին տարիների ընթացքում Մարգարյանի աջակցությամբ Հայաստանում և Սփյուռքում վիրահատության համար ֆինանսական օգնություն է տրամադրվել ավելի քան 100 երեխայի։
Բաց աղբյուրներում առկա տեղեկությունների համաձայն՝ գործարարը ներգրավված է նաև հայկական մշակույթի և կրթության ոլորտներին առնչվող բարեգործական ծրագրերում։ Մեզ դիմած ուսանողների փոխանցմամբ՝ այս և նախորդ ուսումնական տարիների ընթացքում նա վճարել է ավելի քան 60 ուսանողի ուսման վարձը։
Բացի այդ, ըստ խմբագրություն ստացված տեղեկությունների, Մարգարյանը 0-ից սկսել է շուրջ 37 000 երեխաների և պատանիների ներգրաված «Գույների հեքիաթ» նկարչական մրցույթը, ինչպես նաև արցախյան ազատամարտի վերաբերյալ իսպանալեզու առցանց հարթակներում իրականացվող աշխատանքները։
Հարկ ենք համարում նշել, որ հայ մանուկների վիրահատություններին վերաբերող տվյալներն ու լուսանկարները չենք հրապարակում՝ պահպանելով ընտանիքների և երեխաների անձնական կյանքի գաղտնիությունը, թեև դրանց մի մասն առկա է բաց աղբյուրներում։ Ակնկալում ենք, որ խմբագրություն դիմած ծնողները ըմբռնումով կմոտենան այս որոշմանը։
Հ.Գ. Մեր խմբագրությունը պատրաստակամ է շարունակել ներկայացնել այն բարերարների գործունեությունը, որոնք, առանց քաղաքական դրդապատճառների, աջակցում են առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտներում կարևոր նախաձեռնություններին։ Նման օրինակների հանրայնացումը կարող է խրախուսել նաև այլ գործարարների՝ իրենց աջակցությունը բերելու կարիքավոր հայրենակիցներին և նպաստելու հայկական մշակույթի ու արվեստի հանրահռչակմանը»։
Yerevan Live!
13 de mai. de 2026, 04:19
🔵Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 28-ին սպասվող զորահանդեսը իշխանության համար պարզապես տոնական միջոցառում չէ․ այն, ըստ ամենայնի, վերածվում է քաղաքական ցուցադրության։
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ամեն ինչ կազմակերպել այնպես, որ նախատեսվող զորահանդեսը լինի հնարավորինս տպավորիչ և լայն արձագանք առաջացնի հանրության շրջանում։
Մեր տեղեկություններով՝ վերջին օրերին զինվորական ուժերը բառացիորեն օր ու գիշեր ներգրավված են նախապատրաստական աշխատանքներում։ Նախատեսվում է, որ մայիսի 28-ին զորահանդեսը կանցկացվի Հանրապետության հրապարակում։
Սակայն իշխանությունների մտադրությունն այսքանով չի սահմանափակվում։ Իշխանական աղբյուրների համաձայն՝ Փաշինյանի հանձնարարությամբ զորահանդեսից հետո զրահատեխնիկան երկար ժամանակ կմնա մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան մոտենալ, դիտել և լուսանկարել այն։
Ավելին՝ ըստ մեր տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ուղիղ եթերում անձամբ ներկայացնել ցուցադրվող զրահատեխնիկան՝ բացատրելով, թե դրանցից յուրաքանչյուրը ինչ նշանակություն ունի և ինչ կարողություններով է օժտված։
Այսպիսով, մայիսի 28-ի զորահանդեսը, կարծես, իշխանության համար ոչ միայն պետական խորհրդանշական օր է, այլև ուժի, տեխնիկայի և քաղաքական ներկայության ընդգծված ցուցադրություն։ Իսկ գլխավոր հանդիսավարը, փաստացի, կլինի Փաշինյանը»։
429
Yerevan Live!
3 de abr. de 2026, 05:22
📷 Photo
🔵Մենք հերոս բառը պետք է շատ զգույշ օգտագործենք, որովհետև այնքան ենք օգտագործել այդ բառը, որ, ըստ էության, ստացվում է, որ մենք իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ
Նիկոլ Փաշինյանը
237
5
Yerevan Live!
3 de abr. de 2026, 05:22
🎥 Video
🔵Չեմ ասել, որ գեներալները վախկոտ են, այլ կան վախկոտ գեներալներ, հերոս բառը պետք է զգույշ օգտագործենք. Նիկոլ Փաշինյան
250
5
0
Yerevan Live!
3 de abr. de 2026, 05:22
📷 Photo
🔵Ներման հանձնաժողովի անդամ է նշանակվել տիրադավ Գեւորգ Սարոյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանությունը մարտի 27-ին փոփոխություններ է կատարել նաեւ Ներման հարցերի հանձնաժողովի կազմում: Փոխվել է ՀՀ նախագահին կից խորհրդակցական այս հանձնաժողովի անդամի նշանակման կարգը, եւ հանձնաժողովի անդամ է նշանակվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գեւորգ-Արման Սարոյանը։
Հիշեցնենք որ Արման Սարոյանը (նախկինում՝ Տ․ Գեւորգ եպիսկոպոս Սարոյան) հունվարի 27-ին Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կարգալույծ էր հռչակվել։ Նա հանձնաժողովում կփոխարինի Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին, որը երկար տարիներ Ներման հանձնաժողովի անդամ է եղել: Հոգեւորականի թեկնածությունը հանձնաժողովի կազմում, որպես կանոն, ներկայացրել էր Մայր Աթոռը։ Տեր Ռուբենն այժմ Մասյացոտնի թեմի առաջնորդի պարտականություններն է կատարում։
175
Yerevan Live!
3 de abr. de 2026, 05:22
📷 Photo
🔵Ի՞նչ են դրդել Փաշինյանին արտաքին տերերը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը, ըստ իշխանական աղբյուրների, ծրագրվել է Արեւմուտքի դրդմամբ, որտեղից Փաշինյանին պարտադրում են օր առաջ լուծում տալ Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հարցին։
Սրանով է պայմանավորված, որ հանդիպումը նախաձեռնվել է Փաշինյանի խնդրանքով, ինչի մասին նա խոստովանեց վերջին բրիֆինգում։ Այն բանից հետո, երբ ՌԴ-ից կոշտ արձագանքեցին երկաթուղու հետ կապված ՀՀ իշխանությունների մտադրություններին՝ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտարարեց, թե Ռուսաստանը Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան Ղազախստանին հանձնելու շուրջ չի բանակցում, Փաշինյանին արտաքին տերերը դրդեցին մեկնել Մոսկվա եւ լուծում տալ խնդրին։
Հիշեցնենք, որ Փաշինյանը մարտի 26-ին հայտնել էր, որ Երեւանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ։ Թե ինչ բանակցություններ են ընթացել Պուտինի եւ Փաշինյանի միջեւ, առայժմ հայտնի չէ։
189
Yerevan Live!
3 de abr. de 2026, 05:22
🔵Դատարաններում այսուհետ ուժեղացված հսկողություն կիրականացնեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ Դատական դեպարտամենտում որոշում է կայացվել աղմկահարույց քրեական գործերով, հատկապես սպանությունների վերաբերյալ վարույթներով դատական նիստերն անցկացնել ուժեղացված ծառայության պայմաններում։
Պատճառը համակարգում առկա մտահոգությունն է, որ նման գործերով տուժողների և մեղադրյալների միջև բախումները դատարաններում կարող են դառնալ ավելի հաճախակի և անկանխատեսելի։ Մասնավորապես, դատական համակարգում չեն բացառում, որ աղմկահարույց սպանությունների գործերով լարվածությունը կարող է վերածվել բացահայտ բախումների, ինչպես դա տեղի ունեցավ երեկ Չարենցավանում։ Այդ պատճառով որոշվել է խստացնել ծառայությունը՝ հնարավոր միջադեպերն ու բախումները կանխելու նպատակով։
Հիշեցնենք, որ երեկ Չարենցավանի դատարանում ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռան՝ Աբովյան քաղաքի կանգառի մոտ տեղի ունեցած սպանության գործով դատական նիստը անցել է ծայրահեղ լարված մթնոլորտում։ Ըստ տեղեկությունների՝ նիստի ընթացքում տուժող կողմի ներկայացուցիչների և մեղադրյալների միջև ծեծկռտուք է սկսվել։ Իրավիճակն այնքան է սրվել, որ դատավորը չի կարողացել այն վերահսկել, և դատարան են շտապել իրավապահ ուժերը։
ՆԳՆ-ն ավելի ուշ հայտնել էր, որ ծեծկռտուքի դեպքով կա 31 ձերբակալված։ Բացի այդ, բախումը կանխելու փորձ կատարած դատական կարգադրիչներից մի քանիսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում»։
224
Yerevan Live!
3 de abr. de 2026, 05:22
🔵Կառավարությունը հոգեբուժական զննում է պատվիրել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Վարչապետի աշխատակազմն «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի հետ քաղաքացիների հոգեկան առողջության վերաբերյալ հոգեբուժական զննում իրականացնելու ծառայության մատուցման պայմանագիր է կնքել։
Այս մասին տեղեկանում ենք մեկ անձից կատարվող գնումների հարթակից։ Ըստ պայմանագրի, «Ավան հոգեկան առողջության կենտրոն»-ը պետք է իրականացնի Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների՝ «Զենք պահելու եւ կրելու թույլտվություն ստանալու համար» արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական զննում։
Հետազոտությունն իրականացվելու է կլինիկոանամնեստիկ հետազոտության եւ փորձարարահոգեբանական մեթոդաբանությամբ։ Համալիր հոգեբուժահոգեբանական հանձնաժողովային զննման արդյունքների հիման վրա տրվելու է եզրակացություն՝ համաձայն ՀՀ կառավարության որոշման 2023 թ․ ապրիլի 13-ի թիվ 505-Ն պահանջների։ Հետազոտությունը նախատեսվում է իրականացնել 20 անձի համար։ Պայմանագիրը կնքվել է փետրվարի 24-ին։ Ծառայության մատուցման դիմաց կառավարությունը վճարելու է 400 հազար դրամ։ Ափսոս, որ վարչապետը զենք կրելու իրավունք ունեցողների ցանկում չէ։
268
0
Yerevan Live!
3 de abr. de 2026, 05:22
🔵Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, Սուրբ Աննա եկեղեցում կիրակի օրը Նիկոլ Փաշինյանի հրահրած սադրանքի արդյունքում ձերբակալվել էին ոչ միայն 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ ու Միքայել Մինասյանները, որոնցից մեկին երեկ իշխանության «սրտի դատավոր», տխրահռչակ Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց, այլև ռազմական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը:
Երեքշաբթի օրը վերջինս ազատ էր արձակվել ՔԿ-ից. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և գրավը՝ 5 մլն դրամի չափով։ Տեղեկատվական հարթակներում երբեմն Գևորգ Գևորգյանին ներկայացնում են որպես «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ: «Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, Գևորգյանն այդ կուսակցության հետ որևէ առնչություն չունի:
Ամենայն հավանականությամբ, շփոթության պատճառ է դարձել դատարանների մոտ «Համահայկական ճակատ» կուսակցության անդամների ակտիվությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ժամանակին Գևորգ Գևորգյանը եղել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ղեկավարած «Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր: Նշենք, սակայն, որ կարճ ժամանակի ընթացքում նրանց համագործակցությունը դադարեցվել է:
162
0
Yerevan Live!
3 de abr. de 2026, 05:22
🔵Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը թեեւ տեւական ժամանակ է, ինչ դադարեցրել է Եկեղեցու եւ հոգեւոր դասի նկատմամբ հրապարակային արշավը, պասի մեջ գտնվելով` անգամ չի այցելում եկեղեցի, ոչ կանոնական պատարագներ չի պարտադրում, որոնց ընթացքում զեղչվեին Վեհափառի անունը, սակայն Եկեղեցու դեմ մոլագար մտքերից չի հրաժարվել, եւ արշավն իրականացվում է ծածուկ։
Օրեր առաջ բանակում գործող գնդերեցների ծառայությունն ապամոնտաժեցին, հիմա որսի են դուրս եկել Մայր Աթոռի հոգեւոր ծառայության անդամների նկատմամբ: ՔԿՀ-ներում երկար տարիներ ծառայություն իրականացնող հոգեւորականները, որոնք հոգեւոր աջակցություն են ցուցաբերում դատապարտյալներին, լուրջ խոչընդոտների են հանդիպում։ Փորձել են այս հոգեւորականներին հանել Վեհափառի դեմ, սակայն մերժում են ստացել։
Դրանից գազազած՝ սկսել են հոգեւորականների դեմ քայլեր անել: Մեզ ասացին, որ Քրեակատարողական ծառայության հոգեւոր առաջնորդ Հայր Իսահակին տեւական ժամանակ թույլ չեն տալիս մտնել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, իսկ Արգավանդի եկեղեցու հոգեւոր հորը՝ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին, որն ավելի քան 15 տարի այցելում է ցմահ ազատազրկվածներին, վերջերս թույլ չեն տվել մուտք գործել «Նուբարաշեն» ՔԿՀ՝ առանց բացատրության: Նա փորձել է ՔԿՀ ղեկավարությունից պարզաբանում ստանալ, սակայն չի հաջողվել։
Սա նշանակում է, որ Եկեղեցու նկատմամբ իշխանությունների ներկայիս լոյալությունը թվացյալ է ու ժամանակավոր` հասկացել են, որ այդ գործողությունները հանրային ընդվզում են առաջացնում, վնասում են իրենց վարկանիշին, որոշել են ժամանակավոր հրադադար վերցնել՝ հույսով, որ ընտրություններից հետո կվերարտադրվեն եւ իրենց բոլոր չար ծրագրերն ավարտին կհասցնեն։
169
Yerevan Live!
3 de abr. de 2026, 05:22
🔵Որքա՞ն կլինեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պատվովճարների նոր չափերը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 160-Ն որոշման մեջ։ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնելու գրավչությունը և այդ զինծառայողներին հետագայում ևս պայմանագրային զինվորական ծառայության մեջ թողնելու հնարավորությունը մեծացնելու նպատակով, օրենքով սահմանվել է կնքված առաջին հինգ տարի ժամկետով պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով այդ զինծառայողների կողմից երկու կամ հինգ տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում ևս պատվովճար հաշվարկելու հնարավորություն: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ առաջին անգամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող զինծառայողի հետ կնքված պայմանագիրը համարվում է առաջին պայմանագիր, իսկ 33-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ պայմանագրային զինծառայողի կողմից պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կամ նույն հոդվածի 1-ին մասում նշված այլ հիմքերով կնքված պայմանագիրը համարվում է հերթական պայմանագիր: Օրենքի պահանջներն իրացնելու նպատակով «Պաշտպան հայրենյաց» ծրագրում առաջարկվում է երկու տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում պատվովճարի չափը սահմանել 1 մլն 500 հազար դրամ, իսկ հինգ տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում պատվովճարի չափը սահմանել 5 մլն դրամ (որպեսզի զինծառայողները նախապատվություն տան հինգ տարի ժամկետով հերթական պայմանագրի կնքմանը):
Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների ուսումնական փուլի հետ կապված փոփոխությունները և «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացը դյուրինացնելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու զեկուցագիր ներկայացնելու հնարավորությունը պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալու փոխարեն սահմանել պարտադիր զինվորական ծառայության առաջին 4 ամիսը լրանալու դեպքում: Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության ընդունման պայման հանդիսացող դրույթը համապատասխանեցնել պայմանագրային զինծառայողների ատեստավորմանը վերաբերող՝ օրենքով կատարված փոփոխությանը:
Yerevan Live!
3 de abr. de 2026, 05:22
🔵Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր էր ստորագրել «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։ Դաշինքը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»:
Հուշագրի ստորագրումից հետո կային քննարկումներ, թե «Միավորված հայեր» կուսակցությունը նոր չէ, վաղուց է ստեղծվել, այնինչ Նարեկ Կարապետյանը խոսում է նոր, երիտասարդ ուժերի մասին: Մեր ունեցած տեղեկություններով, իրականում պատահական չէ, որ հուշագիրը ստորագրել է Նաիրի Սարգսյանը, որը 2024 թ. սեպտեմբերին ստեղծված «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարն է: Այս նախաձեռնությունը համախմբել է մի քանի կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և անհատների: Նշյալ կուսակցություններից մեկն էլ «Միավորված հայեր» կուսակցությունն է, որը ներկայում, մեր տեղեկություններով, վերակազմավորման փուլում է: Սակայն, քանի որ տեխնիկական պատճառներով նախաձեռնության համագումարն ավելի ուշ է տեղի ունենալու, իսկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ համագործակցության որոշումը հստակ կայացված է եղել, նախաձեռնության կազմում եղած կուսակցություններից մեկը, տվյալ դեպքում՝ «Միավորված հայեր» կուսակցությունը լիազորել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարին՝ ստորագրել հուշագիրը:
Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում կկայանա «Հայաստանը ես եմ» նախաձեռնության համագումարը, որտեղ արդեն կհայտարարվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի կազմում ամբողջ նախաձեռնության ներգրավման մասին:
176
Yerevan Live!
31 de mar. de 2026, 02:20
🔴Արցախցիների վերադարձը մերժող Փաշինյանն ընդունում է ադրբեջանցիների վերադարձը
Եթե մինչև 2020 թվականը Հայաստանը գտնվում էր օտարի ձեռքին, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանն օտարի ձեռքին գտնվող պետության վարչապետի պաշտոնին ինչպե՞ս հայտնվեց, ո՞ր օտարի ձեռքի շարժումով, ո՞ւմ սցենարով։
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.youtube.com/watch?v=DSRhvsKnfWM
375
5
0
Yerevan Live!
31 de mar. de 2026, 02:20
📷 Photo
🔵Հուղարկավորել են Սպահանում հրթիռակոծության հետեւանքով զոհված հայ տղամարդուն
362
3
Yerevan Live!
31 de mar. de 2026, 02:20
🔵Տաքսու արցախցի վարորդներից մեկը քիչ առաջ ահազանգել է՝ տեղեկացնելով, որ ծառայության մատուցման ընթացքում հաճախորդներից մեկը վիրավորական և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել Արցախի նախագահի և Արմինե Մոսիյանի հասցեին։ Ի պատասխան վարորդը նշել է, որ նման խոսքերի հասցեատերը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը, այլ ոչ Սամվել Շահրամանյանը կամ Արմինե Մոսիյանը։
Զրուցակիցն իր հերթին հայտարարել է, որ հանդիսանում է ազգային անվտանգության ծառայող և հավելել, որ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար վերջինս շուտով կփոշմանի։
Սպասենք ոստիկանության կամ քննչականի կանչին։
Փաստաբան Ռոման Երիցյան
381
0
0
Yerevan Live!
31 de mar. de 2026, 02:20
📷 Photo
🔵Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կուսակցական ընկերներիս՝ ինձ կրկին վստահության քվե տալու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու և ՀՀ վարչապետի թեկնածու լինելու պատվին արժանացնելու համար, գրել է Փաշինյանը
«Շնորհակալություն եմ հայտնում ՔՊ Վարչությանը կուսակցության քաղաքական ավանդույթներին հավատարիմ մնալու և ՀՀ-ում նոր քաղաքական ստանդարտ սահմանելու համար»,-գրել է նա։
302
6
Yerevan Live!
31 de mar. de 2026, 02:20
🎥 Video
🔵Վրա մի տվեք, է, քիչ խոսա դու. քաղաքացին՝ ՔՊ-ականներին
457
0
0
Yerevan Live!
31 de mar. de 2026, 02:20
🎥 Video
🔵Ես եմ ձեզ ճանապարհելու, երկիրն էլ վերպետական ա դառնալու, Աբազյանին էլ եմ ըսենց հաջող արել. Քաղաքացին՝ Փաշինյանին
425
4
0
Yerevan Live!
31 de mar. de 2026, 02:20
🎥 Video
🔵Ինչպես են բերման ենթարկում Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ միջադեպին մասնակից երիտասարդին
429
8
0
Yerevan Live!
31 de mar. de 2026, 02:20
🎥 Video
🔴Սուրբ Աննա Եկեղեցու բակից ոստիկանները բերման են ենթարկում երիտասարդներին, որոնք ընդվզել էին Նիկոլ Փաշինյանի դեմ
443
7
0
Yerevan Live!
31 de mar. de 2026, 02:20
🎥 Video
🔴Ինչպե՞ս են ոստիկանները բերման ենթարկում Սուրբ Աննա Եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ վիճած երիտասարդին
879
7
0
Yerevan Live!
31 de mar. de 2026, 02:20
🎥 Video
⚽️«Յարխուշտա»-ն այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն