Nenhuma avaliação ainda. Seja o primeiro a compartilhar sua experiência!
Últimos Posts
Aravot.am
14 de mai. de 2026, 22:09
🎥 Video
Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում․ մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան
203
3
0
Aravot.am
14 de mai. de 2026, 22:09
📷 Photo
💦 «Բոլորին դեմ եմ»-ը Կարապի լճում «նախընտրական ջուր ծեծոցի» է կազմակերպել
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Կարապի լճի մոտ կազմակերպել է «նախընտրական ջուր ծեծոցի», որի գլխավոր հերոսը Սպայդերմենն էր։
Կուսակցության ներկայացուցիչ Իշխան Գևորգյանը հայտարարել է․ «Մյուս 18 ուժերն այնքան են ջուր ծեծել, որ լիճը դատարկվել է»։
Նրանք քաղաքացիներին կոչ են արել հունիսի 7-ին ընտրել «Բոլորին դեմ եմ» քվեաթերթիկը և հայտարարել, որ ցանկանում են փոխել գործող քաղաքական համակարգը։
https://www.aravot.am/2026/05/14/1556875/ |
195
3
Aravot.am
14 de mai. de 2026, 22:09
📷 Photo
Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք
https://www.aravot.am/2026/05/14/1556917/
227
2
Aravot.am
14 de mai. de 2026, 22:09
📷 Photo
❗️«Ֆրանսիական օրենսդրությունն ընդհուպ զենք է համարում կենդանուն»
«Դատական իշխանություն» ամսագրում հրապարակված հոդվածում ներկայացվել է, որ տարբեր երկրների օրենսդրություններում «սառը զենք» հասկացությունը տարբեր ձևակերպումներ ունի, իսկ Ֆրանսիայում որոշ դեպքերում նույնիսկ կենդանին կարող է դիտարկվել որպես զենք։
Հրապարակման հեղինակները նաև անդրադարձել են կիբեռագրեսիայի, պետական դավաճանության և ՀՀ քրեական օրենսգրքի խնդիրներին։
https://www.aravot.am/2026/05/14/1556765/ |
208
1
Aravot.am
14 de mai. de 2026, 22:09
206
8
0
Aravot.am
14 de mai. de 2026, 22:09
📷 Photo
❗️«Պարոն Փաշինյան, շուն եմ բերել, կրծքերը լիքը կաթ՝ իր ձագերով, շները ծննդաբերում են, կոռուպցիա է»․ միջադեպ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում
Աջափնյակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ մի կին անսպասելիորեն ընդհատել է հանդիպումը՝ բարձրաձայնելով համայնքային ծրագրերի վերաբերյալ դժգոհություն։
Նա պնդել է, որ շների ստերջացման համար նախատեսված գումարները ճիշտ չեն օգտագործվում, ինչի հետևանքով կենդանիները շարունակում են ծննդաբերել։
https://www.aravot.am/2026/05/14/1556870/ |
255
3
Aravot.am
14 de mai. de 2026, 22:09
📷 Photo
🚨 «Ես հավատում էի, ու դեռ հավատում եմ, որ ճշմարտությունը բարձրաձայնելուց ավելի կարևոր բան չկա»․ Վադիմ Ժուրավլյով
https://www.aravot.am/2026/05/14/1556828/-ը խոսել է ճանաչված օպերային քննադատ, «Сумерки богов» բլոգի հիմնադիր Վադիմ Ժուրավլյովյ հետ:
Նրա խոսքով՝ օպերան այսօր հաճախ վերածվում է ցուցադրականության, մինչդեռ այն պետք է մնա արվեստի ամբողջական սինթեզ՝ երաժշտություն, բեմադրություն և գաղափար։
https://www.aravot.am/2026/05/14/1556828/|
257
2
Aravot.am
14 de mai. de 2026, 22:09
📷 Photo
❗️Կարեն Խաչանովը Հռոմի Masters-ում դուրս մնաց կիսաեզրափակչից
Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հռոմում ընթացող Masters կարգի մրցաշարի քառորդ եզրափակչում պարտվել է նորվեգացի Կասպեր Ռուուդին և չի կարողացել անցնել հաջորդ փուլ։
Խաչանովը պարտվել է 1:6, 6:1, 2:6 հաշվով՝ 1 ժամ 42 րոպե տևած հանդիպման արդյունքում։
https://www.aravot.am/2026/05/14/1556862/ |
260
2
Aravot.am
14 de mai. de 2026, 22:09
📷 Photo
❗️Դավիթ Սահակյանց. «Դու Ապշերոնի Նիկոլն ես, որովհետեւ ինչ անում ես՝ հենց դրա մասին է խոսում»
Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը նշել է, որ երկրում ընթացող քաղաքական պայքարը «կյանքի ու մահվան կռիվ է», իսկ գործող իշխանությունը, ըստ նրա, սպասում է իշխանության կորստին։
Սահակյանցը պնդել է, որ իշխանությունը հասարակությանը տանում է «մղձավանջի միջով», ձևավորվում է վտանգավոր քաղաքական իրավիճակ և խոր հասարակական բևեռացում
https://www.aravot.am/2026/05/14/1556865/ |
270
4
Aravot.am
14 de mai. de 2026, 22:09
📷 Photo
❗️«Դպրոցի տնօրենների դիմումները կան, բայց աշխատանքից ազատումներ չեն լինի․ կանցկացնենք ծառայողական քննություն»․ Փաշինյան
Ապարանում ՔՊ քարոզարշավի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ուսուցիչների և աշակերտների մասնակցության հարցին՝ նշելով, որ որոշ դպրոցների տնօրեններ դիմումներ են գրել, սակայն գործընթացը դեռ չի ավարտվել։
Նրա խոսքով՝ գործը կուսումնասիրվի ծառայողական քննությամբ՝ պարզելու՝ արդյոք եղել է ապօրինի հրահանգ։
https://www.aravot.am/2026/05/14/1556859/ |
267
0
Aravot.am
4 de abr. de 2026, 18:24
📷 Photo
🕵️ Խարդախ սխեմա՝ բացահայտված հայ դետեկտիվների կողմից. Հայկ Գաբրիելյան
• Շվեյցարական ընկերության 2.5 մլն դոլարի բեռը «անհետացել» էր
• Հայ դետեկտիվները պարզում են՝ գործ ունենք կազմակերպված խարդախության հետ
• Բեռը հայտնաբերվում է թաքնված պահեստում
📍 Ձերբակալություններ են իրականացվում, բեռի մեծ մասը՝ վերադարձվում
💡 Բացահայտվում է նաև ներքին դավաճանություն՝ ընկերության աշխատակիցը ներգրավված էր
🔗 Կարդա՝ https://www.aravot.am/2026/04/04/1548110/
📲 Բաժանորդագրվի՛ր՝
322
3
Aravot.am
4 de abr. de 2026, 18:24
🎥 Video
ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ վերահաստատեց, որ ՀՀԿ-ն չի մասնակցելու հունիսի 7–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
Թե ում կաջակցի ՀՀԿ–ն, Սարգսյանը խոստացավ ասել համագումարի ընթացքում։
286
4
Aravot.am
4 de abr. de 2026, 18:24
📷 Photo
📰 Կոշտ հայտարարություններ՝ ՀՀԿ համագումարից առաջ
📣 ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը հայտարարել է, որ իշխանության քաղաքականությունը սպառնում է Հայաստանի պետականությանը։
⚖️ Նրա խոսքով՝ Սահմանադրության վերաբերյալ փոփոխությունների մասին խոսքերը վտանգավոր են և կարող են լուրջ հետևանքներ ունենալ երկրի համար։
🗳️ Նա նաև նշել է, որ իրենց քաղաքական ուժը նպատակ չունի մասնակցել ձևական ընտրական գործընթացների։
🔗 Ավելին՝ https://www.aravot.am/2026/04/04/1548282/
259
3
Aravot.am
4 de abr. de 2026, 18:24
📷 Photo
📌 Այսօր երեկոյան Ճրագալույցի Պատարագին մենք միմյանց կհղենք բաղձալի Ավետիսը․
Քրիստոս Յարեավ ի մեռելոց։ Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի։ Ձեզ եւ մեզ մեծ ավետի՜ս:
Մի կողմ թողնելով կատարվածի բուն պատճառները, որոնց մասին շատ է գրվել ու խոսվել, դիմում եմ Դավիթի ազատազրկման բոլոր պատասխանատուներին` վերևից մինչև ներքև.
https://www.aravot.am/2026/04/04/1548278/
336
4
Aravot.am
4 de abr. de 2026, 18:24
📭📭📭 Մամուլը գրում է
🔺 Մետաքսե Հակոբյան․ Արցախցիների 99 տոկոսը մեջքով է շրջված այս իշխանություններին. https://www.aravot.am/2026/04/04/1548268/
🔺 Վարդան Պողոսյան․ Գրեթե բացառվում է, որ ԿԸՀ-ն հիմքեր գտնի որեւէ կուսակցության, դաշինքի չգրանցելու կամ գրանցումը մերժելու համար․ https://www.aravot.am/2026/04/04/1548269/
🔺 Փաշինյանը տևական ժամանակ զբաղված է աշխարհաքաղաքական լարախաղացությամբ՝ «կոճի թելի» վրա․ https://www.aravot.am/2026/04/04/1548271/
🔺 Միխայիլ Ալեքսանդրով․ Երկու աթոռի վրա նստել հնարավոր չէ․ Փաշինյանը կրակի հետ է խաղում․ https://www.aravot.am/2026/04/04/1548272/
🔺 Նինա Կարապետյանց․ Նա այսպիսի բախումների է գնում միայն հայերի սրբավայրերում՝ Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր, եկեղեցի․ https://www.aravot.am/2026/04/04/1548277/
Մամուլի տեսությունն ամբողջությամբ https://www.aravot.am/category/news/press/
314
2
Aravot.am
4 de abr. de 2026, 18:24
📷 Photo
#խմբագրական
⚖️ «Լյուստրացիա՞, թե՞ ընտրովի գործիք»
• 🗳️ Հիշում եմ՝ 2018-19-ին շատ էին խոսում «լյուստրացիայի», «վեթինգի» մասին, բայց դա հաճախ ընկալվում էր որպես անցանկալի մարդկանց հեռացնելու միջոց
• ⚖️ Իրականում համակարգում մնացին նույն դեմքերը՝ պարզապես ծառայելով արդեն նոր իշխանությանը
• ❗ Կալանքը շարունակեց օգտագործվել որպես ճնշման ու վախի գործիք, անկախ խոստացված «բարեփոխումներից»
• 🧑⚖️ Չնայած կան սկզբունքային դատավորներ, նրանք հիմնականում դուրս են մնում քաղաքական գործերից
• 📉 Ի վերջո, ոչ իրական «վեթինգ», ոչ էլ «լյուստրացիա» տեղի չունեցավ
🔗 https://www.aravot.am/2026/04/04/1548232/
401
7
Aravot.am
4 de abr. de 2026, 18:24
[poll]
349
2
0
Aravot.am
4 de abr. de 2026, 18:24
pinned «⁉️Եթե այս կիրակի լինեին ընտրությունները, ո՞ր քաղաքական ուժին կտայիք ձեր ձայնը»
📜 «13-ի նամակը»․ արցախցիների պահանջը՝ վերամիավորվել Հայաստանին
📌 1965-ին արցախցի 13 մտավորականներ նամակ են հղել ԽՍՀՄ ղեկավարությանը, բարձրաձայնելով Բաքվի խտրական քաղաքականության մասին։
✍️ Փաստաթուղթը կազմվել է Բագրատ Ուլուբաբյանի գլխավորությամբ և պահանջում էր ԼՂԻՄ-ի վերամիավորում Հայաստանին։
👥 Նամակին միացել են շուրջ 10 հազար արցախցիներ, կազմակերպվել էր նաև ստորագրահավաք։
📺 Փաստաթղթին և հեղինակների ճակատագրին անդրադարձել է Արցախի հանրային հեռուստատեսությունը։
🔗 Ավելին՝ https://www.aravot.am/2026/03/31/1547702/
247
1
Aravot.am
1 de abr. de 2026, 01:49
📷 Photo
«Պետությունը, որն իշխանության դրդմամբ այսպես է կիրառում իրավունքը, հաստատում է մեկ բան․ վախենում է». Արման Թաթոյան
https://www.aravot.am/2026/03/31/1547692/
327
2
Aravot.am
1 de abr. de 2026, 01:49
📷 Photo
⚖️ Փաստաբան․ 452-րդ հոդվածով մեղադրանքի հիմքեր չկան
🗣 Հովսեփ Սարգսյանը հայտարարել է. «452 հոդվածով մեղադրանքի հիմնավոր կասկածի նվազագույն շեմը չի հաղթահարված»։
📌 Նրա խոսքով՝ խուլիգանության մեղադրանքը (297 հոդված) ինքնին բացառում է 452 հոդվածի կիրառումը։
❗ Փաստաբանը կասկածի տակ է դրել նաև վարչապետի «քաղաքական գործունեության» հանգամանքը, նշելով, որ եկեղեցում տեղի ունեցածը չի կարող համարվել նման գործունեություն։
⚠️ Նա ընդգծել է, որ վարույթ իրականացնող մարմինը չի հիմնավորել այդ հանգամանքը, ինչը, ըստ նրա, խնդրահարույց է։
🔗 Ավելին՝ https://www.aravot.am/2026/03/31/1547705/
314
0
Aravot.am
1 de abr. de 2026, 01:49
📷 Photo
🚨 Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դատական նիստին ընդունվեց բուռն ծափահարություններով
📌 ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Վարդան Ղուկասյանի կաշառքի գործով դատավարությունը, այսօր շարունակվելու է վկաների հարցաքննությունը։
⚖️ Նախորդ նիստում լսվել են գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը և գործարար Սևակ Գոմցյանը. Հենրիկ Գասպարյանը հրաժարվել է ցուցմունք տալ, իսկ Գոմցյանը հայտարարել է, որ Վարդան Ղուկասյանի հետ երբևէ շփում չի ունեցել։
💰 Քրեական վարույթի համաձայն՝ կաշառքի չափը կազմում է 4 միլիոն ՀՀ դրամ, որը պահանջվել է հասարակական նշանակության ինքնակամ կառույց օրինականացնելու համար։
📢 Դատարանը թույլատրել է միայն ձայնագրություն, տեսանկարահանում կամ ուղիղ եթեր արգելված է. լրատվամիջոցները կարող են հրապարակել ձայնագրությունները միայն բոլոր վկաների հարցաքննությունից հետո։
🔗 Ավելին՝ https://www.aravot.am/2026/03/31/1547642/
476
Aravot.am
1 de abr. de 2026, 01:49
484
8
0
Aravot.am
1 de abr. de 2026, 01:49
📷 Photo
⚖️ Արամ Վարդևանյան․ Վերաքննիչը չի վերացրել Սամվել Կարապետյանի տնային կալանքը
📌 Փաստաբանը հայտնել է, որ դատարանը, ունենալով հիմքեր, չի վերացրել կալանքը, և հարցը թողել է առաջիկա դատական նիստին։
⚠️ Նրա խոսքով՝ նույնիսկ տեսաուղերձների հարցը չի լուծվել, թեև որոշ հիմնավորումների հետ դատարանը համաձայնել է։
💬 Վարդևանյանը գործը գնահատել է որպես «քաղաքական հետապնդում», նշելով, որ խախտվել են Եվրոպական կոնվենցիայի 5 և 18-րդ հոդվածները։
❗ Նա ընդգծել է՝ «իրավունքը պետք է գերակայի և կգերակայի»։
🔗 Ավելին՝ https://www.aravot.am/2026/03/31/1547682/
423
5
Aravot.am
1 de abr. de 2026, 01:49
📷 Photo
⚖️ Դատարանում քննվում է անչափահաս Դավիթ Մինասյանի կալանքի հարցը
📌 Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով ձերբակալված Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդությունը այսօր քննվում է դատարանում։
👥 Դատարանի բակում հավաքվել են հանրային ու քաղաքական գործիչներ՝ ի պաշտպանություն տղայի։
🗣 Անաստաս Իսրայելյանը հայտարարել է. «Այս երեխաները բոլորինն են, պետք է կանգնենք նրանց կողքին»։
⚠️ Նրա խոսքով՝ միջադեպը սադրանքի հետևանք է եղել, և դատարանի որոշումը պետք է լինի արդարացի։
🔗 Ավելին՝ https://www.aravot.am/2026/03/31/1547686/
384
1
Aravot.am
1 de abr. de 2026, 01:49
📷 Photo
🚨 Սուրբ Աննայի միջադեպ․ մեկ եղբայրը ազատ, բայց մեղադրանքով
📌 Քննչական կոմիտեից ազատ է արձակվել երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանը, սակայն նա ունի մեղադրյալի կարգավիճակ և չի կարող լքել երկիրը։
📌 Փաստաբանի խոսքով՝ տղաները որևէ հարված չեն հասցրել, միջադեպը ներկայացվում է չափազանցված, իսկ դեպքին փորձ է արվել քաղաքական երանգ տալ։
📌 Մյուս եղբոր՝ Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան, գործով մեկ այլ մեղադրյալ ևս ազատ է արձակվել գրավով։
🔗 Կարդա՝ https://www.aravot.am/2026/03/31/1547606/
413
2
Aravot.am
1 de abr. de 2026, 01:49
📷 Photo
🚨 Գևորգ Գևորգյանը՝ եկեղեցու միջադեպի մասին. «Իմ գործողությունը հարվածը կանգնեցնելն էր»
📌 Գևորգ Գևորգյանը հայտարարեց, որ որևէ հարձակում չի ծրագրել, ընդգծելով՝ իր գործողությունները կապված են եղել միայն իրավիճակը հանգստացնելու հետ։
⚠️ Նրա խոսքով՝ ինքը պարզապես փորձել է կանգնեցնել երիտասարդի նկատմամբ կիրառվող ուժը, ասելով՝ «եկեղեցում նման բան չեն անում»։
❗ Գործիչը նաև կասկածի տակ դրեց իրեն վերագրվող մեղադրանքները, նշելով, որ նման պնդումները «աբսուրդի ժանրից են»։
👤 Հիշեցնենք՝ միջադեպից հետո հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել էին նաև երկու անչափահաս, իսկ խուզարկությամբ, ըստ պաշտպանների, հայտնաբերվել են միայն գրքեր ու պատվոգրեր։
🔗 Ավելին՝ https://www.aravot.am/2026/03/31/1547639/
418
Aravot.am
1 de abr. de 2026, 01:49
📷 Photo
🗣️ «Լռելը չի կանգնեցնելու Ադրբեջանին․ վտանգը չի մարել»
📍 Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը նշում է՝ Բաքուն տարիներ շարունակ փորձում է պատմությունը ներկայացնել իր օգտին՝ «հայերի կողմից ցեղասպանության» թեզերով, մինչդեռ իրականում հայերի նկատմամբ են իրականացվել զանգվածային ջարդեր՝ թե՛ 1918-ին, թե՛ 1990-ին։
📍 Նրա խոսքով՝ Ադրբեջանը չի փոխել իր քաղաքականությունն ու հռետորաբանությունը․ Արցախը եղել է միայն սկիզբը, իսկ հիմնական նպատակը՝ Հայաստանը։ Լռելը կամ թեման չբարձրաձայնելը չի զսպում հակառակ կողմին, այլ ընդհակառակը՝ խրախուսում է։
🔗 Կարդա՝ https://www.aravot.am/2026/03/31/1547602/
📲 Բաժանորդագրվի՛ր՝