🔊«Իսկ օդեկոլոն չկա՞ մեջը»․ քաղաքագետ Արթուր Խաչիկյանի համար անբացատրելի է՝ ինչպես կարող է Մակրոնը ակնկալել, որ Հայաստանը պետք է հրաժարվի անվտանգային ներկայիս ճարտարապետությունից, ռուսական ռազմաբազայից, երբ Ֆրանսիան Հայաստանի հետ կնքել է ընդամենը հռչակագրեր ու հուշագրեր, որքան էլ որ «ռազմավարական» բառը լինի նկարագրում․
«Ֆրանսիան դաշի՞նք է կնքում մեզ հետ, Ֆրանսիան ռազմաբազա՞ է բացում այստեղ, երաշխավորում է մեր անվտանգությու՞նը»,- ասում է քաղաքագետը և հիշեցնում մերօրյա Լիբանանի օրինակը, որին ևս Մակրոնն ասում էր՝ մենք ձեր կողքին կանգնած ենք․ «Իսկ հիմա նրա սիրելի Լիբանանի հարավային կեսը Իսրայելը գրավել է․ դա իր մոտ տարակուսանք չի՞ առաջացնում։ Ի դեպ, ինքը հրաժարվեց անգամ Հորմուզում օգնել Թրամփին։ Իր ամենամտերիմ դաշնակցին չի օգնում, մեզ ո՞նց է օգնելու, եթե նա մեզ հետ անգամ դաշինք չի կնքելու»։
Խաչիկյանը ֆրանսիական երաշխիքների պատմական ձախողումներն է հիշեցնում․ 100 տարի առաջ գոնե դաշնակիցներ էինք Ֆրանսիայի և Անգլիայի հետ, բայց անգամ մեր դաշնակիցները լինելով՝ խաբեցին։
«Կատարվում է նույն բանը, ինչ կատարվեց 1918-1920 թվերին՝ մեզ էլի օգտագործում են Ռուսաստանի դեմ, որ էլի լքեն և Հայաստանի վերջին կտորը ոչնչանա, ինչպես ոչնչացրին Արևմտյան Հայաստանը, Կիլիկիան, Նախիջևանը, հիմա էլ արդեն Ղարաբաղը․․․ Մնաց մենակ այս փոքրիկ կտորը»։
Քաղաքագետը նման վերլուծությունը պարզաբանում է Արևմուտքի աշխարհաքաղաքական տեսանելի շահով, որի համեմատ մենք զրոյական նշանակություն ունենք նրանց համար․
«Նրանք Հայաստանը տեսնում են որպես «ռուսական բազա»․ իսկ եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան տիրում է Կովկասում, Ռուսաստանը դարերով այլևս Կովկաս չի կարող մտնել։ Եթե ինչ-որ բան մենք նշանակեինք իրենց համար, նրանք մեր կողքին կկանգնեին պատերազմի ժամանակ, Ղարաբաղի հայաթափման ժամանակ, ոչ թե հիմա կգային գեղեցիկ բառեր կգրեն թղթի վրա, որը ոչ մի արժեք չունի»։
Քաղաքագետը հիշեցնում է՝ Գերմանիայում, Միացյալ Թագավորությունում, Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, Թուրքիայում և այլուր՝ ամբողջ աշխարհով ԱՄՆ-ն ունի մոտ 800 ռազմաբազա․ ինչու՞ այդ պարագայում Մակրոնը խնդիր չի տեսնում այդ երկրների ինքնիշխանության վերաբերյալ։
♥️ | 🔴🔴 https://arm.sputniknews.ru/broadcasts/live/ | ✉️
https://t.me/RadioSputnikArmenia_bot