No reviews yet. Be the first to share your experience!
Latest Posts
armVote by Infocom
May 14, 2026, 01:13 PM
ԿԳՄՍՆ-ն կնախաձեռնի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։
173
0
0
armVote by Infocom
May 14, 2026, 01:13 PM
ԿԳՄՍՆ-ն կնախաձեռնի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։
146
0
0
armVote by Infocom
May 14, 2026, 01:13 PM
🗣 Գագիկ Ծառուկյանը պնդում է՝ Աբովյանում 52 պարեկի աշխատանքից հեռացրել են, քանի որ նրանց հարազատները իր առաջնորդած ուժի համակիր են:
💬 ԲՀԿ առաջնորդը այդ մասին հայտարարել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։
ℹ️ ՆԳՆ-ից տեղեկության վերաբերյալ դեռ չի հաջողվել արձագանք ստանալ: | http://azatutyun.am/|
1,920
0
0
armVote by Infocom
May 14, 2026, 01:13 PM
Հակակոռուպցիոն կոմիտեն կրկին ձայնագրություն է հրապարակել ընտրակաշառքի վերաբերյալ։
157
2
0
armVote by Infocom
May 14, 2026, 01:13 PM
📄 Արագածոտնի Ծաղկահովիտ գյուղի սուպերմարկետի մուտքի դռան վրա օրենքի խախտմամբ փակցված են եղել ՔՊ-ի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառները։
💬 News.am-ի ահազանգից հետո ԿԸՀ–ից հայտնել են, որ խանութի սեփանակատերը զգուշացվել է խախտման մասին, և պաստառները արդեն հեռացվում են։
🗣 Տարածքի սեփականատերը նշել է, որ տեղյակ չի եղել, որ դա խախտում է. «Ինքս եմ փակցրել, ոչ մի դիտավորության կամ օրենքի խախտման նպատակով չեմ արել, արել եմ զուտ համակրանքից ելնելով։ Ինքս էլ Նիկոլ Փաշինյանի կողմնակից եմ։ Չկա ինչ-որ պետական կառույցի պարտավորություն, կամ պարտականություն, կամ պարտադրանք։ Ինձ չեն տեղեկացրել, որ սա խախտում է, ես էլ չեմ իմացել»։
143
0
0
armVote by Infocom
May 14, 2026, 01:13 PM
💬 «Ուժեղ Հայաստան»-ի առաջին համար Նարեկ Կարապետյանը ամփոփել է կուսակցության քարոզարշավային հանդիպումները Տավուշի մարզում։
🔻 Բագրատաշենում քննարկվել են տարածաշրջանի զարգացման և ջերմոցային տնտեսությունների համար էժան գազի մատակարարման հնարավորությունները։
🔻 Կարապետյանը անդրադարձել է Նոյեմբերյանի և Բերդի գյուղատնտեսական խնդիրներին․ «Գյուղացիները մթերման տեղ չունեն։ Հանում են, ճամփեզրին են դնում, վաճառում են իրենց բերքը»։
🔻 Կուսակցությունն առաջարկում է ստեղծել մթերման կայանների ցանց, որը հնարավորություն կտա գյուղացիների արտադրանքը հավաքել և արտահանել։ | http://armenpress.am/|
147
0
0
armVote by Infocom
May 14, 2026, 01:13 PM
🏫 «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը https://infocom.am/10034265/կրթության ոլորտի, Հայաստանին անհրաժեշտ մասնագետների պատրաստման վերաբերյալ։ Ըստ այդմ՝
🔸 «Կրթությունը պետական պատվերով անվճար կլինի և երաշխավորված պետության կողմից՝ բոլոր հավատարմագրված ծրագրերում, պայմանով, որ ավարտելուց հետո այդ մասնագետները մի քանի տարի պետք է աշխատեն Հայաստանում, հիմնականում՝ Երևանից դուրս։
🔸 Պետք է ստեղծվի մասնագիտական վերապատրաստման ուսումնական կենտրոնների ցանց՝ եվրոպական և ասիական համալսարանների հետ համագործակցությամբ։
🔸 Ուսուցիչը 3 տարին մեկ պետք է անցնի վերապատրաստում, բժիշկը՝ երկու տարին մեկ անգամ, իսկ պետական ծառայողը՝ մշտապես, ու այս ամենը պետք է լինի անվճար»։ | http://armenpress.am/|
142
0
armVote by Infocom
May 14, 2026, 01:13 PM
🔸 ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Տավուշում Աչաջուրի բնակիչների հետ հանդիպմանը քննադատել է իշխանության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը՝ հայտարարելով, որ հարկերի աճն ու կյանքի պայմանների վատթարացումը պայմաններ են ստեղծում, որ բնակիչները ստիպված լքեն իրենց տները։
🗣 «Որպեսզի 300 հազար ադրբեջանցի բնակվի Հայաստանում, մեր հայրենակիցները տեղ չունեն մնալու, նրանց տները փակ են, նրանք պետք է հեռանան, որպեսզի այնտեղ ուրիշները գան ու բնակվեն»,- ասել է նա։
🚰 Աչաջուրի բնակիչները դժգոհել են գյուղատնտեսության ոլորտի խնդիրներից, ոռոգման և խմելու ջրի պակասից, պարարտանյութերի գների աճից և ֆերմերներին պետական աջակցության բացակայությունից։ Ծառուկյանն ի պատասխան ընդգծել է, որ սահմանամերձ գյուղերը հատուկ ուշադրության, արտոնությունների և դոտացիաների կարիք ունեն։
💬 Ելույթի ընթացքում նա նաև անդրադարձել է անվտանգության հարցերին և Ադրբեջանի հետ հարաբերություններին․ «Եթե այս վիճակը շարունակվի ևս մեկ-երկու տարի, մենք կունենանք Արցախի նույն ճակատագիրը»։ | http://news.am/|
146
1
armVote by Infocom
May 14, 2026, 01:13 PM
‼️ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն վախից, անհարկի արտաքին ազդեցությունից և վարչական ռեսուրսների չարաշահումից զերծ միջավայրում։
📣 Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը, որը երկօրյա այցով Երևանում էր։
💬 «Պատվիրակությանը տեղեկացվել է ՌԴ նախագահի կողմից ՀՀ վարչապետին ուղղված ուղղակի և բացահայտ https://t.me/infocomm մասին՝ ՌԴ-ից եկած հայկական սփյուռքի ներկայացուցիչների քվեարկությունը հեշտացնելու և հիմնական ընդդիմադիր կուսակցության կողմից սփյուռքի այս հատվածին Հայաստան այցելելու և ընտրությունների օրը քվեարկելու համար ֆինանսական բնույթի խրախուսանքների մասին։
🔻 Նման միջամտությունը շարունակական և հարմարվողական սպառնալիք է, որը տարածվում է ընտրությունների ժամանակահատվածից շատ ավելի հեռու»,- ասվում է https://infocom.am/10034264/ | http://armenpress.am/|
145
0
armVote by Infocom
May 14, 2026, 01:13 PM
«Նորմա՞լ է, որ դասի ժամին ուսուցիչները եկել են քարոզարշավի»․ Փաշինյանը հարցն անպատասխան թողեց:
141
0
0
armVote by Infocom
Apr 4, 2026, 09:25 AM
📷 Photo
🗳 Մարտուն Գրիգորյանը հայտնում է, որ մասնակցելու են ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։
📣 «Գյումրու ընտրությունները լավագույն օրինակ են այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ այլևս ընտրություններով որևէ բան փոխել չի հաջողվելու։ Սիրելի հայրենակիցներ, գյումրեցին իր օրինակով ցույց տվեց, որ անհնարին ոչինչ չկա, ընդամենը պետք է գնալ ընտրատեղամաս, մասնակցել ընտրությանը ու փոխել», - https://infocom.am/10025019/ նա։
301
1
armVote by Infocom
Apr 4, 2026, 09:25 AM
🗳 Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը որոշել է չմասնակցել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին։
📣 Այս մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ կուսակցության գործադիր մարմինը հորդորել է կուսակցության անդամներին, համակիրներին և աջակիցներին «առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց ձայնը տալ իրական ընդդիմադիր ուժերից ցանկացածին՝ ըստ սեփական նախընտրության»։
281
3
0
armVote by Infocom
Apr 4, 2026, 09:25 AM
📷 Photo
🗳 Ընտրություններին համատեղ մասնակցելու նպատակով «ՀայաՔվեն» միացել է «Միասնության թևերին»։ 📣 «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ու «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը այսօր ստորագրեցին համագործակցության…
331
5
armVote by Infocom
Apr 4, 2026, 09:25 AM
📷 Photo
📣 Հետախուզման մեջ https://t.me/infocomm Միհրան Պողոսյանը մասնակցելու է ԱԺ ընտրություններին իր ղեկավարած Հայոց համազգային միասնություն կուսակցությունով:
🗣 «Մենք մասնակցելու ենք միասնական ճակատով, մեծ կոնսոլիդացիայով։ ՀՀՄ-ն, գիտակցելով ստեղծված իրավիճակն ու առկա սպառնալիքները, անելու է ամեն ինչ՝ կանխելու այս մահաբեր գահավիժումը»,- ՀՀՄ 3-րդ համագումարում տեսակապի միջոցով հայտարարել է Պողոսյանը:
3,050
9
armVote by Infocom
Apr 4, 2026, 09:25 AM
📷 Photo
🗳 Ընտրություններին համատեղ մասնակցելու նպատակով «ՀայաՔվեն» միացել է «Միասնության թևերին»։
📣 «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ու «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ միավորելով իրենց ջանքերը Հայաստանի ապագայի շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու նպատակով։
🤝 Հուշագրով կողմերը հայտարարեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Միասնության թևեր» քաղաքական միավորի հիման վրա միասնական մասնակցության մասին։
[«Միասնության թևեր»]
3,310
6
armVote by Infocom
Apr 4, 2026, 09:25 AM
📷 Photo
‼️ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում կլինի Նարեկ Կարապետյանը անցումային համակարգողի կարգավիճակով:
🗣 Այս մասին հայտնել է կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։
📌 Հիշեցնենք, որ կուսակցության վարչապետի թեկնածուն գործարար Սամվել Կարապետյանն է: Նա երկքաղաքացի է։
💬 Նարեկ Կարապետյանը հայտնել էր, որ հայտնի սահմանադրագետներ փաստել են, որ իրենց որոշումը Սահմանադրության օրինականության սահմաններում է, քանի որ ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածը, որը սահմանում է, որ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները, փոփոխվում է ԱԺ քվեարկությամբ, այլ ոչ թե սահմանադրական բարեփոխումներով։ Ուստի իրենք ընտրվելուց հետո պատրաստվում են փոխել այս հոդվածը: Մինչդեռ Սիվիլնեթը գրել է՝ համաձայն Սահմանադրության՝ նախ պետք է ձևավորվի կառավարություն, իսկ սահմանադրական փոփոխությունները պահանջում են հատուկ ընթացակարգեր։ Բացի դրանից՝ Սահմանադրության փոփոխությունների համար ԱԺ-ն պետք է դիմի ՍԴ՝ հարցի սահմանադրականությունը որոշելու համար։
3,630
armVote by Infocom
Apr 4, 2026, 09:25 AM
🗳 2026 թվականի ԱԺ ընտրություններում ընտրելու իրավունք ունի 2 մլն 489 հազար 31 անձ:
👤 Նախնական տվյալներով՝ Երևանում ընտրելու իրավունք ունի 843 հազար 278 անձ, մարզերում՝ 1 մլն 645 հազար 753:
[Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն]
324
0
0
armVote by Infocom
Apr 4, 2026, 09:25 AM
🗳 «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորումը կմասնակցի 2026-ի խորհրդարանական ընտրություններին։
🗣 Այս մասին հայտարարել է միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը՝ նշելով, որ իրենց ուժերը կհամադրեն այլ գաղափարակից կառույցների հետ՝ «միասնական ճակատով» հանդես գալու համար։
🤝 Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժերին՝ Չալաբյանը նշել է, որ նրանց հետ համագործակցությունը հնարավոր է համարում միայն ընտրություններից հետո, երբ պարզ կլինի, թե ընտրողը որ ուժին ինչպիսի մանդատ է տվել։ | http://civilnet.am/|
2,930
0
0
armVote by Infocom
Apr 4, 2026, 09:25 AM
📌 ԿԸՀ-ն հաստատել է 2026-ի հունիսի 7-ին նշանակված ԱԺ հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը․ նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը:
🔸 Կուսակցությունները, դաշինքները գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնում են ապրիլի 13-ից մինչև ապրիլի 23-ը, ժամը 18:00:
🔸 Կուսակցությունների, դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է ապրիլի 23-ից մինչև մայիսի 3-ը, ժամը 18:00-ն:
🔸 Ընտրություններին մասնակցող կուսակցություններին, դաշինքներին հերթական համարները ԿԸՀ-ն վիճակահանությամբ տրամադրում է մինչև մայիսի 3-ը:
📑 Պատգամավորի թեկնածուները, կուսակցությունները, դաշինքների մաս կազմող կուսակցությունները իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագիր ԿԸՀ ներկայացնում են մինչև մայիսի 13-ը:
[Կենտրոնական ընտրական հանձնաժողով]
312
0
armVote by Infocom
Apr 4, 2026, 09:25 AM
The owner of this channel has been inactive for the last 17 months. If they remain inactive for the next 28 days, they may lose their account and admin rights in this channel. The contents of the channel will remain accessible for all users.
0
0
0
armVote by Infocom
Mar 31, 2026, 11:02 PM
📷 Photo
Ինչպիսին էին և ինչպիսին կարող էին լինել Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների արդյունքները․ 9 #ինֆոքարտ՝ ամբողջի մասին:
415
7
armVote by Infocom
Mar 31, 2026, 11:02 PM
🗳 Վերահաշվարկի արդյունքում Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի ստացած քվեների փոփոխություն չի արձանագրվել:
📌 Մեկ տեղամասում 2-ով պակասել են ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման կտրոնների և հետևաբար ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թվերը և անճշտությունների չափը, 3 տեղամասում ընդհանուր թվով 8-ով պակասել է անվավեր քվեաթերթիկների թիվը:
[ՀՀ ԿԸՀ]